Ղազախստանի առաջին նախագահի խոսնակ Աիդոս Ուկիբայը հայտարարել է, որ Նուրսուլթան Նազարբաևն ապաքինվել է կորոնավիրուսից:
Ըստ Ուկիբայի, այսօր Էլբասը թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է եղել:
Միևնույն ժամանակ, Նազարբաևը կշարունակի ինքնամեկուսացված մնալ եւ հեռավար աշխատել: Ուկիբայը հավելել է, որ Նազարբաևը պատշաճ ուշադրություն է դարձնում մաքուր օդում զբոսանքների անցկացմանը: