Չորեքշաբթի օրը ԱՄՆ Սենատ է մտցվել առաջին օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի քաղաքացիների այն նկատմամբ, որոնք ներգրավված են Աֆղանստանում ամերիկացի զինվորների սպանության համար պարգեւավճարների վճարման մեջ:
Պատժամիջոցները, եթե ընդունվեն, կվերաբերեն նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Օրինագիծը, օրենքով պարտադիր կատարվող Պաշտպանության ծախսերի տարեկան մասին օրենքում փոփոխություն կատարելու տեսքով, ներկայացրել է ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Ըստ նախագծի՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների հետախուզական զեկույցը ստանալուց հետո, որը հաստատում է Ռուսաստանի ղեկավարության կամ նրան հաշվետու ծառայությունների ներգրավվածությունը Աֆղանստանում միջազգային զորախմբի կողմից ռազմական զորքերի վրա հարձակման համար գումար վճարումը, ԱՄՆ նախագահը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել նախագահ Պուտինի, Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի և Ռուսաստանի այլ պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կապված են այդ վճարների հետ:
Առաջարկվում է սառեցնել այդ մարդկանց և կազմակերպությունների ամերիկյան ակտիվները, արգելվում է նրանց մուտքը ԱՄՆ: Լրացուցիչ պատժամիջոցների թիրախ կարող են լինել նաև Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած օլիգարխները, ռուս քաղաքական գործիչները և նրանց ընտանիքների անդամները:
Սենատոր Մենեդեսի հայտարարության մեջ ասվում է, որ իր նախաձեռնության նպատակը Ռուսաստանին ստիպելն է վճարել իր գործողությունների համար:
Դեռ հայտնի չէ, արդյոք այս օրինագիծը կստանա բավարար աջակցություն, սակայն վերջին օրերին Կոնգրեսի մի քանի անդամներ կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Կրեմլի դեմ, եթե հաստատվեն այն տեղեկությունները, որ Ռուսաստանը վճարել է Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա հարձակումների համար: