Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ ավարտեցինք համատեղ դիմումը ԱԺ նախագահին, որով առաջարկում ենք նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, այդ վիրուսի դեմ իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նեց, որ անհրաժեշտ ստորագրություններն արդեն կան. «Համաձայնության ենք եկել «Լուսավոր Հայաստանի» հետ, որ քննիչ հանձնաժողովի նախագահը կլինի ԼՀԿ ներկայացուցիչը, տվյալ դեպքում Արկադի Խաչատրյանը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: