Վերջին օրերին Ամուլսարի շուրջ իրավիճակը կրկին լարվել է։ Պատճառը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից նոր պահնորդական ծառայության ներկայացուցիչների պահվածքն է։ Նշվում է, որ նրանք զինված ներխուժել են ակտիվիստների պահակակետ, մեքենայով վրաերթի ենթարկել ակտիվիստների խնամած շան 3 ձագերին, զինված շրջել տարածքում։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է բնապահպան Լևոն Գալստյանի և «Քաղաքացու որոշում» նորաստեղծ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան հետ: