Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ տեսակոնֆերանսից հետո հայտարարել են, որ քննարկել են տարածաշրջանում հանրային առողջապահական վիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղության գործընթացի հաջորդ քայլերը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։
Համանախագահներն ընդգծել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրանք կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հրադադարը ամրապնդելու և բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար։ Ինչպես է դա հնարավոր Ադրբեջանի ռազմատենչ հայտարությւոնների ֆոնին, ինչի մասին բարձրաձայնել է նաև Զոհրապ Մնացականյանը։ Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը: