Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Եթե չպահպանենք կանոնները, համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վիրուսակիրների թվի աճը պայմանավորում է թեստերի ավելացմամբ. «Վիճակագրությունը ցույց է տալիս՝ որքան շատ ենք թեստ անում, այդքան դրական դեպքերը տատանվում են 25—30 տոկոսի միջակայքում։ Այս առումով առնվազն դրական է, որովհետեւ ստացվում է, որ մենք հայտնաբերում ենք վարակակիրներին։

Քիչ թեստերի պարագայում չէին հայտնաբերվում։ Բայց սա չի նշանակում, թե թեստերի քանակը բավարար է։ Անհրաժեշտ է այնքան ավելացնել, որ դրական պատասխանների բացարձակ թիվը չաճի։ Այս պարագայում կնշանակի, որ մենք ոչ հարյուր տոկոսով, բայց առավելագույնս հայտնաբերում ենք բոլոր վարակակիրներին։ Ուստի թեստերի ավելացմամբ պայմանավորված դրական պատասխանների ավելացումը բացասական տենդենց չէ»։

Մամուլում հրապարակումներ եղան, որ բժշկական ախտորոշիչ թեստերի խնդիր կա։ Ն. Զեյնալյանն այս լուրերին ի պատասխան՝ արձագանքեց. «Հայաստանում արդեն շրջանառության մեջ են դրվել հայկական արտադրության թեստեր։ Կարծում եմ՝ այսուհետ թեստավորում կարվի այս թեստերով։

Թեեւ դրսից ստացված թեստերի խմբաքանակ դեռեւս կա, եւ ըստ էության խնդիր չունենք»։ Պատգամավորը նկատեց՝ սարքավորումների, անձնակազմի եւ հավելյալ մասնավոր լաբորատորիաներ ներգրավելու խնդիր ունեն։ Պետության ենթակայության տակ գտնվող լաբորատորիաները, նրա խոսքով, գերծանրաբեռնված են աշխատում. «Թեեւ այսօր ներգրավված են մասնավոր մի քանի լաբորատորիաներ, բայց հավելյալ բուժհաստատություններ ներգրավելու անհրաժեշտություն կա»։

Դեռեւս հունիսի կեսերին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում արտերկրից Հայաստան հասցվեց բժշկական օգնություն, Ֆրանսիայից հատուկ չվերթով ժամանեցին 10 բժիշկ, նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ Ռուսաստանից եւս կժամանի 50 բժիշկ, օգնության պատրաստակամություն էր հայտնել նաեւ Լիտվայի կառավարությունը։ Ն. Զեյնալյանն ասաց, որ Հայաստան ժամանած բժիշկները հիմնականում ռեանիմացիաներում աշխատող բժիշկներ են, բուժօգնություն են ցուցաբերում ծանր հիվանդներին. «Միաժամանակ, փորձի փոխանակություն կարվի մեր բժիշկների հետ։ Այս մի քանի ամիսների ընթացքում նրանց կուտակած փորձն ավելի մեծ է եւ բավականին արդյունավետ։ Թեեւ ունենք բավարար թվով բժիշկներ, բայց ժամանակի ընթացքում նրանց փոխարինելու հարց կառաջանա, նրանք չեն կարող օրվա 24 ժամն աշխատել»։

Հանրության շրջանում դժգոհություններ կային այն մասին, որ երկկողմանի թոքաբորբով պացիենտներին առանց կրկնակի թեստավորում անելու հիվանդանոցները դուրս են գրում։ Ն. Զեյնալյանը պարզաբանեց. «Եթե անձի վիճակը ծանր չէ կամ ծանր վիճակից դուրս է գալիս, ինտենսիվ թերապիայի կարիք չունի, բուժումը շարունակելու համար միայն բժշկի հսկողության անհրաժեշտություն կա, նման պացիենտները գնում են տուն՝ տեղամասային թերապեւտի հսկողության տակ բուժումը շարունակելու։ Այս պահին մեծ թվով վարակակիրներ տնային պայմաններում են բուժօգնություն ստանում։ Նրանք ասիմպտոմ պացիենտներն են, որոնց թեստը դրական է եղել, եւ որեւէ գանգատ չունեն, հոսպիտալացման կարիք՝ եւս։ Ովքեր թեթեւ գանգատներ ունեն, եւ նրանց թեստի պատասխանը դրական է, նրանք եւս բուժումը ստանում են տնային պայմաններում։ Հստակ հոսպիտալացման չափորոշիչներ են մշակվել, թե որ դեպքում պետք է հոսպիտալացվի անձը, եւ հոսպիտալացվում է միայն այդ դեպքում։ Եթե հոսպիտալացված անձի վիճակը կայունանում է, ինտենսիվ թերապիայի կարիք չկա, եւ պետք է ընդամենը բուժումը շարունակել, նրանք տեղափոխվում են՝ երբեմն նաեւ դրական թեստի արդյունքով»։

Հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ կան, ե՞րբ կավարտվի համավարակի պիկը, Ն. Զեյնալյանը պատասխանեց, որ վիրուսը չի վերանալու։ «Պտտվելու է աշխարհով մեկ, ինչպես ցանկացած այլ վիրուս։ Պիկի մասով յուրաքանչյուր պետությունում տարբեր է, պայմանավորված այն բանով, թե երբ է մտել տվյալ երկիր։ Ամբողջ երկրագնդի մակարդակով ընդհանուր կանխատեսում անելը դժվար է։ Շատ երկրներ համարում են հաղթահարված, կան երկրներ, որտեղ համավարակը նոր է սկսվել, թվերը աճում են, օրինակ՝ Բրազիլիայում։ Այս համատեքստում կարեւոր է, թե Հայաստանում ինչպիսի իրավիճակ կարձանագրվի, եւ ինչ ժամկետներում կարող ենք դիտարկել թվերի նվազեցում։ Այս ամենը կախված է մեզանից եւ կառավարության կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումներից։ Այս երկու գործոնով է պայմանավորված լինելու, թե երբ կհասնենք պիկին, ինչ ժամկետներում»,— ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ եթե միայն կառավարությունն ամենաբարձր մակարդակով իրականացնի հակահամաճարակային միջոցառումներ, բայց բնակչությունը չպահպանի կանոնները, ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար։

Լիանա Սարգսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում