Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը խորհուրդ է տվել, որ արքայազն Հարին չամուսնանա ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ, գրում է Daily Mail-ը:
Լրագրողներ Դիլան Հովարդի և Էնդի Թիլեթի «Ռոյալները պատերազմի ժամանակ» (Royals at War) նոր գրքից հայտնի է դարձել, որ Միդլթոնը գտնում էր, որ Հարրին չպետք է շտապի հարսանիքի հարցում, քանի որ դերասանուհու կյանքը, անցյալը և կարիերան ամբողջովին տարբերվում են Հարիի կյանքից: Նա գտնում էր, որ նման հակասությունները կխոչընդոտեն Մարքլի ինտեգրմանը բրիտանական թագավորական ընտանիքին:
Ինչպես նշում են Հովարդը և Թիլեթը, արքայազն Հարիին «թյուրիմացության մեջ է գցել» ապագա կնոջ վստահությունը, համառությունը և հավակնոտությունը: «Նա ենթագիտակցորեն ձգտում էր մի կնոջ, որը կարող էր նրան փոխարինել մորը, որից դաժանորեն բաժանվել էր մանուկ հասակում»,-բացատրում են գրքի հեղինակները: