Thursday, 18 04 2024
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը

Իմ կարիերայի ողջ ընթացքում երբևէ իշխանությանը չեմ ներկայացրել իմ թեկնածությունը. նախկին նախարար

Իմ կարիերայի ողջ ընթացքում երբևէ իշխանությանը չեմ ներկայացրել իմ թեկնածությունը կամ չեմ առաջարկել ծառայություններ՝ սկսած նախագահ Տեր-Պետրոսյանի ժամանակներից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում եղած այն հրապարակմանը, որ վերջինս գործադիրին առաջարկել է ՍԴ դատավորի իր թեկնածությունը:

Հիշեցնենք, որ այսօր Lragir.am-ը գրել էր, որ իր ունեցած տեղեկություններով՝ գործադիրին դատավորի իրենց թեկնածությունն են առաջարկել արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը և արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։ Ի դեպ, Զեյնալյանին իշխանությունը ընդհուպ ՍԴ նախագահ է առաջարկել, վերջինս, սակայն, դեռ վերջնական պատասխան չի տվել։

Մանուկյանի խոսքով՝ յուրաքանչյուր իրավաբանի համար մեծ պատիվ է ծառայել բարձր դատարանում՝ լինի դա Սահմանադրական դատարանը կամ Վճռաբեկ դատարանը: «Սակայն հարկ եմ համարում հայտնել, որ դատական համակարգը, արդարադատության ոլորտը վաղուց դուրս են իմ հետաքրքրությունների շրջանակից։ Առավել ևս՝ ժամանակին ես պատիվ եմ ունեցել ղեկավարելու Վճռաբեկ դատարանը և ներկայացնելու ողջ դատական համակարգը»,- ասաց նա՝ հավելելով. ««Լրագիր» կայքի հրապարակման առիթով կասեմ ընդամենը մեկ բան. իմ կարիերայի ողջ ընթացքում երբևէ իշխանությանը չեմ ներկայացրել իմ թեկնածությունը կամ չեմ առաջարկել ծառայություններ՝ սկսած նախագահ Տեր-Պետրոսյանի ժամանակներից։ Ստացված առաջարկներն էլ ընդունել կամ մերժել եմ՝ ելնելով կոնկրետ պաշտոնում իմ գործունեության արդյունավետության չափանիշից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում