Մեկ մարդ է նոր կորոնավիրուսով վարակվել ԱՄՆ-ի ծովային հետևակի զորակազմի ճամբարում՝ Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում: Հուլիսի 2-ին այդ մասն ասված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զորակազմի հրամանատարության Facebook-ի Էջում:
«Հուլիսի 1-ին նոր կորոնավիրուսով վարակաման թեստը դրական արդյունք է տվել այն մարդու մոտ, որն առնչություն ունի ԱՄՆ-ի ծովային հետևակի հետ և գտնվում է Օկինավայի պրեֆեկտուրայի «Մաքթյուրիուս» ճամբարում»,- ընդգծված Է հաղորդագրության մեջ:
Նշված Է, որ ախտահարվածն «Օկինավա Է ժամանել հունիսի 19-ին և այս պահին մեկուսացված Է»: Հունիսի 20-ին հաղորդվել է, որ մի քանի մարդ է կորոնավիրուսով վարակվել ԱՄՆ-ի Միսավա ավիաբազայում, որը գտնվում է Ճապոնիայի Աոմորիի հյուսիսային պրեֆևտուրայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: