Մոնղոլիայի իշխանությունները վերջին օրը ժանտխատով հիվանդանալու երկու դեպք են արձանագրել երկրի արեւմտյան մասում: Հուլիսի 2-ին այդ մասին հաղորդել է Montsame գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ բռնկումը տեղի Է ունեցել Խվոդ այմակում (վարչա-տարածքային միավոր՝ համարժեք նահանգին – ծանոթ. խմբ.): Մեկի մոտ հիվադնության թոքային ձեւն Է:
Այմակի տարածքում կարանտին Է սահմանված, ավտոտրանսպորտի մուտքը տարածաշրջան, ինչպես նաեւ ելքը ժամանակավորապես դադարեցված են: Տեղի համաճարակաբանական ծառայությունը ձեռնամուխ Է եղել ստուգման՝ ժանտախտով հիվանդանալու հնարավոր լրացուցիչ դեպքերի հայտնաբերման եւ դրա տարածման ռիսկի կանխարգելման նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: