Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

«Ժեստ՝ դեպի անցյալ». ինչո՞ւ խուսափեց Արմեն Սարգսյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքը չի ստորագրի։ Վերջինս այդ մասին արդեն իսկ տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության մեջ փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ մտավ հունիսի 26-ին։ Դրանով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ով մշտապես բարձրաձայնում էր ՍԴ հարցը խորհրդարանում լուծելու տարբերակը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ նախագահի որոշման քաղաքական պատճառներին. «Նախագահն ըստ էության ոչ մի լուրջ գործառույթ չունի, կարող է ընդհանրապես չլինել, ու դրանից ոչինչ չի փոխվի: Ինչի՞ համար ենք փող ծախսում ու պահում այդ ինստիտուտը: Ինչ-որ Սերժի ուղեղից է եկել կամ փլված է, կամ էլ ամուլ է, իսկ նպատակը՝ հանցագործ: Հավանաբար գողապետական շրջանակներից իր վրա ճնշումներ կան, չէ՞ որ նրան բերել են իշխանության, նա հեղափոխությամբ չի եկել: Ինքը կոմպրոմիսային ֆիգուր է, իր լինել-չլինելը ոչինչ չի նշանակում, ու այստեղ գալիս է երկրորդ հանգամանքը՝ դոկտոր է, պրոֆեսոր է, անգլերեն գիտի, ժպտալ գիտի, Լոնդոնում է ապրել… Բայց այդ ամենը պետականաշինության հետ ոչ մի կապ չունի: Օրենքը կիրարկման փուլ է մտնելու, միակ առաջնային մանդատը Ազգային ժողովն ունի, նա է երկրի տերը: Իսկ նախագահը եթե ուզում է նեյնիմ անել՝ թող անի, ոչ մի բան չի փոխվելու»:

Ըստ մեր զրուցակցի՝ սա ժեստ է դեպի գողապետություն, իր անցյալ. «Երկրորդ շերտը, որում վստահ չեմ՝ Ամուլսարի հարցն է: Լուրերի համաձայն՝ նա Ամուլսարի հարցի խարդավանքների մասնակիցներից է, եթե ոչ՝ սեփականատերերից: Ուզում է դեմք ցույց տա, որպեսզի իրեն զիջումների գնան, բայց դա չի լինելու՝ անիմաստ թող չտանջվի: Ոչ թե պետք է այս Սահմանադրությունը վերասարքվի, այլ բոլորովին նոր Սահմանադրություն ընդունվի: Այդ ժամանակ մենք բոլորս կորոշենք՝ մեզ նախագահ պե՞տք է, թե՞ ոչ, այդքան ծախս անիմաստ պե՞տք է մեզ, թե՞ ոչ»:

Եզրափակելով՝ մեր զրուցակիցն ասաց՝ անկախ Արմեն Սարգսյանի կամքից՝ փոփոխությունները կմտնեն ուժի մեջ, և Հրայր Թովմասյանը կմնա անցյալոմ. «Դուք նկատի ունեցեք, որ նրան Սերժն է նշանակել, հետևաբար անմաքուր քայլերը բացառված չեն: Մենք պետք է մտածենք, թե երկիրն ինչպես վերաշինենք: Հայաստանը երկու խնդիր ունի՝ կորոնավիրուսի աղետը կանգնեցնել և երկրի զարգացման շտապ ծրագրեր կյանքի կոչել՝ արդյունաբերություն և այլն: Այլ բաներով մարդկանց ուղեղներն այլևս պետք չէ զբաղեցնել»:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեջբերեց նախագահի որոշման քաղաքական և իրավական պատճառներ. «Որևէ օրենք ստորագրելուց առաջ նրա աշխատակազմի համապատասխան իրավաբանական վարչությունն իր եզրակացությունն է տվել: Բոլոր այն օրենքները, որ նախագահը ստորագրում է, այդ բաժնի եզրակացությանն է արժանանում: Կա նաև հարցի քաղաքական կողմը: Գաղտնիք չէ, որ քաղաքական դաշտում հարցի շուրջ մեծ աղմուկ է առաջացել, շատերն այն համարում են հակասահմանադրական գործընթաց, ոմանք համարում են, որ գրպանային Սահմանադրական դատարան ունենալու գործընթաց է, ու այդ աղմուկը ևս իր նշանակությունն է ունենում»:

Ըստ նրա՝ հնարավոր իշխանափոխությունց հետո այս օրենքների ընդունումը դառնալու է դատախազությունում քննարկման առարկա, և նախագահը չի ցանկանում այդ գործընթացի մասնակիցը լինել. «Բնականաբար, այդ ամենը նրա համար կարող է հեռուն գնացող բարդություններ ստեղծել:

Այս բոլոր հեռանկարները հաշվի առնելով՝ նախագահը չստորագրեց: Չի բացառվում, որ իշխանափոխությունից որոշ ժամանակ հետո նա կմնա նախագահ և հիմա երևի չի ցանկանում, որ այդ ամենն իր դեմ ուղղվի, անգամ եթե նա հեռանա երկրից: Այսինքն՝ անցանկալի գործընթացներից խուսափելու համար նախագահը հրաժարվեց ստորագրել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում