Saturday, 20 04 2024
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար

Գերմանիան ստանձնեց ԵՄ նախագահությունը. ԱլԳ-ն ու Հայաստանը՝ նորից օրակարգում

Գերմանիան հուլիսի 1-ից կես տարով կստանձնի ԵՄ նախագահությունը՝ առաջնորդելով դաշինքը Երկրորդ համաշխարհայինից հետո ամենախորը տնտեսական ճգնաժամի և կորոնավիրուսի համաճարակի պայմաններում։

Նախօրեին, հանդիպելով միության մյուս առաջատար երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է՝ երկու երկրներն ուզում են միասնաբար աշխատել առաջիկա ամիսներին՝ վերահաստատելու, որ միասնությունն է դաշինքի ապագան։ Ֆրանսիան և Գերմանիան, մասնավորապես, առաջարկում են նոր՝ 750 միլիարդ եվրոյանոց հիմնադրամ ձևավորել և աջակցություն տրամադրել համավարակից տուժած երկրներին՝ դրամաշնորհների տեսքով։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն արձանագրում է՝ Գերմանիան ԵՄ նախագահությունը ստանձնում է բավականին բարդ ժամանակաշրջանում: «Այս պահին կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով Եվրամիությունն առավել քան երբևէ բարձր մակարդակի կոնսոլիդացիայի կարիք ունի՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջին շրջանում ԵՄ առանձին երկրներ ավելի շատ են կենտրոնացել սեփական շահերի վրա, և համաեվրոպական մակարդակով որոշումների ընդունման գործընթացը այդքան էլ հեշտ չի տրվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Գերմանիայի կողմից նախագահության ստանձնումը նաև կարևոր է այն իմաստով, որ այժմ ըստ էության որոշվում է Արևելյան գործընկերության ծրագրի հերթական ընթացքը, որին մասնակցում է նաև Հայաստանը. «Հայաստանի համար Գերմանիայի նախագահությունը կարող է դրական անդրադառնալ մի կողմից՝ հայ-գերմանական հարաբերությունների խթանման տեսանկյունից, և մյուս կողմից՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ գերմանական կողմի հետ վերջին շրջանում ակտիվացել է քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակով: Գերմանիան նաև թե քաղաքական և թե ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին, հետևաբար բավականին կարևոր է Գերմանիայի հետ շարունակել հետևողական համագործակցությունը: Վստահաբար կարելի է ակնկալել Գերմանիայի՝ արդեն որպես նախագահող երկրի հետագա աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին»:

Եվրոպագետ Անի Եղիազարյանի կարծիքով՝ ԵՄ-ում իր նախագահության վեցամսյա ժամանակահատվածում Գերմանիայի հիմնական առաջնահերթություններն են լինելու համաճարակը, տնտեսական խնդիրները (էկոնովիրուսը), հնարավոր կիբերհարձակումները, բնապահպանական խնդիրները և այլ թեմաներ: «Սակայն, ինչպես ոչ վաղ անցյալում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, ԱլԳ-ն նույնպես լինելու է հիմնական թեմաներից մեկը, որի վրա Գերմանիան աշխատելու է ԵՄ խորհրդում նախագահելիս՝ 2020 թվականի երկրորդ կեսից սկսած։ ԱլԳ-ի հաջորդ գագաթաժողովը նշանակված է 2021 թվականին։ Եվ ակնհայտ է, որ դրա նախապատրաստումը, հանդիպման օրակարգային թեմաները նույնպես կլինեն Գերմանիայի ուշադրության կենտրոնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա՝ Գերմանիան գնալով ավելի կհստակեցնի իր ուղերձները ԱլԳ երկրներին, թե ինչ է ակնկալում նրանցից, և թե ԱլԳ անդամ երկրները ինչ կարող են ակնկալել իրենից. «Չեմ կարծում, թե կորոնավիրուսային ճգնաժամը՝ դրանից բխող բոլոր ածանցյալներով, և հետկորոնավիրուսային աշխարհի հետ կապված մտահոգությունները կարող են հետին պլան մղել ԱլԳ-ի հարցը Գերմանիայի օրակարգից։ Եվ ԵՄ-ն կշարունակի նպաստել ԱլԳ երկրներում ենթակառուցվածքների, բնապահպանական և թվային միջավայրերի զարգացմանը»:

Եղիազարյանի դիտարկմամբ՝ Գերմանիայի ուշադրության կենտրոնում կշարունակի մնալ ԱլԳ երկրներում ավտորիտար ռեժիմների կառավարման հարցը (Ադրբեջան, Բելառուս) և նաև մնացյալ չորս երկրներում քաղաքական գործընթացների վրա օլիգարխների ազդեցության վերջնական չեզոքացումը. «Այս համատեքստում կոնկրետ Հայաստանի հետ կապված Գերմանիայի ուշադրության կենտրոնում է լինելու ՀՀ-ում արդարադատության համակարգի բարեփոխումը, ինչպես նաև CEPA-ի պատշաճ իրականացումը՝ ներառյալ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված գործողությունները։ Հայաստանն էլ իր հերթին պետք է փորձի առավելագույնս օգտագործել ԵՄ-ում Գերմանիայի նախագահությունը, օգտագործի նրա հետ լավ հարաբերություններ ունենալու հանգամանքը, փորձի բևեռել ԵՄ-ի ուշադրությունը տարածաշրջանային խնդիրների՝ մասնավորապես ԼՂ հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող գործընթացներին, մեծացնի Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի մասնակցությամբ շփումները տարածաշրջանում։

Հայտնի է, որ ԵՄ-ն (և մասնավորապես՝ Գերմանիան) ընդհանուր առմամբ շահագրգռված է իր հարևանության տիրույթում՝ նաև ԱլԳ-ում, կայունության ու համագործակցության հաստատմամբ, մինչդեռ Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունները շարունակում են լրջագույն սպառնալիք մնալ ԵՄ անվտանգությանը. Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր տրանսպորտային հանգույց է, որը միմյանց է կապում Հյուսիսն ու Հարավը, Արևելքն ու Արևմուտքը»:

Բացի այդ, ըստ նրա, Հարավային Կովկասն այն փոքրաթիվ էներգետիկ միջանցքներից է, որի միջոցով ԵՄ-ն սկսում է դիվերսիֆիկացնել էներգակիրների ներկրումը և այդպիսով նվազեցնել ՌԴ-ից իր ունեցած էներգետիկ կախվածությունը։ «Այս ամենը (և ոչ միայն) վկայում է, որ ԵՄ-ն իրականում խոշոր շահեր ունի մեր տարածաշրջանում, և նպատակահարմար կլիներ, որպեսզի նա վարեր այդ շահերին համապատասխան քաղաքականություն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում