Առողջապահության համակարգի՝ կորոնավիրոսով զբաղվող համակարգի իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․
«Իհարկե կան մեկ- երկու տեղեր բոլոր վերակենդանացման բաժանմունքներով, և մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացներին տեղավորել։ Նրանց թիվն այսօր գումարային կազմում է մոտ 650 և նրանից 44 հոգի միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերի։ Շարունակվում է նոր հզորությունների մեծացումը, ես այսօր այցելելու եմ Սպիտակի և Մարտունու հիվանդանոցներ, տեսնելու՝ ծավալվող բաժանմունքները, որոնք հագեցված են լիենլու, թե՛ անհրաժեշտ սարքավորումներով, թե՛ թթվածնային հագեցվածությամբ։