Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է գործունեության 15 տարվա արդյունքները

Հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է իր գործունեության 15 տարվա արդյունքները: Գործունեության հիմնական ձեռքբերումներն ու դրանց հիմքում ընկած արժեքները ներկայացված են ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ֆեյսբուքյան տեսաուղերձում (https://m.facebook.com/MTSArmenia), ինչպես նաև՝ ընկերության յություբյան պաշտոնական էջում (https://www.youtube.com/watch?v=95z2Y4CSXSo&feature=youtu.be):

Վիվա-ՄՏՍ-ն անցել է մարտահրավերներով հարուստ ուղի՝ իր բջջային հզոր ցանցը հասանելի դարձնելով բնակչության 99.8%-ին: Տարիների ձեռքբերումները շոշափելի են հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: Վիվա-ՄՏՍ-ը  Հայաստանում առաջինն է գործարկել  ինչպես երրորդ սերնդի (3G) համահանրապետական ցանցը, այնպես էլ՝ չորրորդ սերնդի (4G) ցանցը 2010-ին` Հայաստանն ընդգրկելով 4G ցանց ունեցող պետությունների առաջին տասնյակում, ինչը կարևոր քայլ էր աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա երկրի դիրքն ամրապնդելու ու միջազգային հեղինակությունը բարձրացնելու հարցում: Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առաջատար, Վիվա-ՄՏՍ-ը նաև իրականացնում է ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, ներառյալ՝ Հայաստանում ստարտափ ընկերությունների զարգացմանն աջակցելը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն (ԿՍՊ) առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Վիվա-ՄՏՍ-ի առաքելության մեջ: 15 տարվա ընթացքում ընկերությունն իրականացրել է շուրջ 29 միլիարդ դրամի սոցիալական ներդրում՝ հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում: ԿՍՊ շրջանակում ընկերությունը նաև կիրառում է նորարարական լուծումներ, մասնավորապես՝ մարզերում, ներառյալ՝ սահմանամերձ համայնքներում ներդնելով այլընտրանքային էներգիայով սնվող՝ լուսավորության ու ջեռուցման ժամանակակից ու ծախսարդյունավետ համակարգեր:

Վիվա-ՄՏՍ-ն ունի ինքնատիպ դիմագիծ. այն ազգային մտածելակերպով տեխնոլոգիական ժամանակակից ընկերություն է: Ֆեյսբուքյան տեսաուղերձում (https://m.facebook.com/MTSArmenia) Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է այն հիմնական արժեքները, որոնք թույլ են տվել ամուր հիմքերի վրա դնել ընկերությունն ու ապահովել հետագա զարգացումը: «Վիվա-ՄՏՍ-ի ցանցը կառուցվել է զրոյից, ու թերևս դա է պատճառը, որ մեր թիմն այսքան կուռ ու համերաշխ է, մեկս մյուսին հասկացող, ու մեր հավաքական կամքը՝ այսքան զորեղ: Ուժեղ թիմը դա ուժեղ անհատների, զրոյից արժեք ստեղծած ու կայացած մասնագետների ամբողջությունն է՝ մեր ամենամեծ արժեքը: Մենք ընտանիք ենք. մենք հոգ ենք տանում միմյանց համար, միասին ուրախանում ենք, միասին՝ տխրում, իրար ներում ենք ու ներում հայցում, ինչպես ցանկացած ամուր ընտանիքում: Մենք միասին ենք կայացել ու կայանում, միմյանցից ենք սովորել ու սովորում, մենք մարդիկ ենք, ովքեր միասին երկար ճանապարհ են անցել, միմյանց ձեռք մեկնել, միմյանց ճանաչել: Ու մեր սիրելի բաժանորդների հետ միասին, մենք մեծ ուժ ենք», – նշել է գլխավոր տնօրենը:

2005 թվականին մուտք գործելով շուկա՝ Վիվա-ՄՏՍ-ն արմատապես փոխեց տարիներ շարունակ գոյություն ունեցող իրավիճակը. Հայաստանում վերացավ մենաշնորհը բջջային կապի ոլորտում: Բջջային կապը դարձավ լիովին հասանելի: Ապահովվեց մրցակցային առողջ միջավայր ու ընձեռվեց օպերատորի ընտրության հնարավորություն: Թողարկվեցին հետվճարային ու կանխավճարային քարտեր, կորպորատիվ լուծումներ՝ մեծ, միջին ու փոքր ձեռնարկությունների համար: Մարդիկ ստացան անկաշկանդ շփվելու հնարավորություն՝ մատչելի սակագներով: Բջջային կապի հիմնական կայաններ տեղադրվեցին ամենահեռավոր ու քիչ բնակեցված գյուղերում, բարդ ռելիեֆ ունեցող վայրերում՝ հաճախ անտեսելով բիզնեսի ամենակարևոր՝ ներդրումների վերադարձելիության սկզբունքը:

«Մենք եղել են Վիվասել, դարձել ենք Վիվա-ՄՏՍ: Միջուկը Վիվան է, հայի կողմից ստեղծված արժեքը, որն ունի հայկական ինքնություն, հայեցի մտածելակերպ, հայկական ոգի: Վիվա-ՄՏՍ-ը կայացած կառույց է, աշխատասեր հայ մարդու զգացմունքի, կամքի, եռանդի, ստեղծագործ մտքի մարմնավորում», – նշել է ընկերության գլխավոր տնօրենը:

Վիվա-ՄՏՍ-ն այսօր արդեն ունի ավելի քան 2 միլիոն բաժանորդ: Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ ընկերությունը դեռ շատ երիտասարդ է ու շատ խոստումնալից: Գլխավոր տնօրենն առանձնահատուկ նշել է բաժանորդները մեծ ներդրումն ընկերության՝  հաջողությունների հասնելու հարցում:  «Մեր հաջողություններով պարտական ենք ձեզ, հարգելի բաժանորդներ: Ձեր վերաբերմունքը՝ հավատարմությունն ու վստահությունը, համակրանքն ու քննադատությունը, գնահատանքն ու պահանջկոտությունը, օգնել են, որպեսզի մենք դառնանք այն, ինչ այսօր կանք: Հայ մարդն է նպաստել 15-ամյա այս պատանու՝ Վիվա-ՄՏՍ-ի կայացմանն ու զարգացմանը», – ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի ձեռքբերումները բազմաթիվ են տեխնոլոգիաների, նորարարական առաջարկների, ինչպես նաև տարբեր ոլորտներում ISO միջազգային մի շարք ստանդարտների համապատասխանության առումով: Ընկերության հիմնական ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ ըստ տարիների, ներկայացված են Youtube-յան տեսանյութում (https://www.youtube.com/watch?v=95z2Y4CSXSo&feature=youtu.be):

«Կայացած ապրանքանիշեր ունենալը չափազանց կարևոր է 21-րդ դարում: Հոգևոր մշակույթի, արվեստի նվաճումների հետ մեկտեղ, քաղաքակիրթ աշխարհն այսօր գնահատում է ազգերի ստեղծած տնտեսական արժեքը ևս, և Վիվա-ՄՏՍ-ն իրավամբ այդ արժեքներից մեկն է», – եզրափակել է Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ը նոր բարձունքների է հասել նաև գործարար կառավարման ոլորտում: Կոտրելով կառավարման ավանդական կարծրատիպերն ու հիմնվելով համաշխարհային հարուստ փորձի վրա՝ ընկերությունն ստեղծում է նորը՝ արտադրողականության հայկական ուրույն մոդելը:

Խիստ մրցակցության պայմաններում բջջային կապի շուկայի մոտ 59% մասնաբաժին պահպանող Վիվա-ՄՏՍ-ն ունի ռազմավարական զարգացման առանձնահատուկ մոդել:  Ներկայում ընկերությունը փոխակերպման (digital transformation) փուլում է՝ հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն, որի գործառույթների շրջանակը շատ ավելին է, քան հեռահաղորդակցային ծառայությունների տրամադրումը: Դա համահունչ է ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին, ինչպես նաև՝ բաժանորդների աճող կարիքներին ու ակնկալիքներին: Ըստ այդմ՝ Վիվա-ՄՏՍ-ն այսօր շուկայում առաջարկում է մի շարք խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, բջջային հեռուստատեսություն, ամպային ծառայություններ և օգտակար լուծումներ՝ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար, և այլն:

 

15 տարի …. Շնորհակալություն, որ մեզ հետ եք

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում