Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների ընդունմանը աջակցել է ընտրողների 77.93% -ը: Այս մասին հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի ԿԸՀ-ի տվյալներին:
Այս տվյալները ներկայացվել են արձանագրությունների 99.9% -ը մշակելուց հետո:
Ըստ ԿԸՀ տեղեկատվական կենտրոնի, ռուսաստանցիների 77.93% -ը քվեարկել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին, դեմ է քվեարկել երկրի քաղաքացիների 21.26% -ը:
Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 25-ից հուլիսի 1-ը: Ձայների հաշվարկը սկսվել է հուլիսի 1-ին, Ռուսաստանի բոլոր մարզերում տեղական ժամանակով ժամը 20.00-ից: