Դեմոկրատ Ջո Բայդենի ընտրությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում կփլուզի շուկաները, գրում է Fox Business հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին:
«Եթե նա (Բայդենը) ընտրվի, դա ճնշում կգործադրի շուկայի վրա, քանի որ շուկան կփլուզվի, լիովին կփլուզվի … Դա աղետ կլինի », – ասել է Թրամփը:
Նախագահը նշել է, որ հարուստների համար հարկերի բարձրացումը բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա:
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ կբարձրացնի հարկերը նրանց համար, ում տարեկան եկամուտը գերազանցում է 400 հազար դոլարը: