Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի ֆինանսների նախարար Բերատ Ալբայրակի և նրա կնոջ՝ Էսրա Ալբայրակի մասին սոցցանցերում հրապարակված վիրավորական մեկնաբանությունների փաստով:
Ստամբուլի ոստիկանության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումը պարզել է կասկածյալների շրջանակը, որոնք վիրավորական հաղորդագրություններ են տեղադրել ֆինանսների նախարարի հասցեին, գրում է Anadolu գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, ոստիկանությունը Անթալիայում, Ստամբուլում, Իզմիրում, Կահրամանմարաշում, Մանիիսայում և Մերսինում տասնմեկ մարդ է ձերբակալել:
Նշվում է, որ անվտանգության ուժերի գործողությունների արդյունքում կանխվել է վիրավորական կոնտենտի տարածումը սոցցանցերում:
Բերատ Ալբայրակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: