ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու է երկրի ղեկավարը սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը մասնակցել առանց անհատական պաշտպանիչ միջոցների, հացորդում է «Պոդյոմ»-ը:
Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահի գործողությունները միտված չեն անվտանգության միջոցներն անտեսելուն:
«Նախագահը լիովին վստահում է յուրաքանչյուր ընտրատեղամասում ձեռնարկվող սանիտարական միջոցառումներին»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը քվեարկությանը մասնակցել է Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության շենքում: Նա դիմակ և ձեռնոցներ չի կրել, բայց նրան քվեաթերթիկ տրամադրած տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը եղել է անհատական պաշտպանիչ միջոցներով: