Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Ադրբեջանի նպատակը ռազմական գործողությունների վերսկսումն է. պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի

Հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ և մասնակցությամբ: Սա երկրորդ տեսակոնֆերանսն էր կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո: Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը:

Նարեկ Մինասյանի դիտարկմամբ՝ կազմակերպված տեսակոնֆերանսի հիմնական առիթներից մեկը վերջին շրջանում լարվածության աճն էր, որն արձանագրվել է նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կողմից և այս հեռավար հանդիպման կազմակերպումը լարվածության որոշակի թուլացման նպատակ էր հետապնդում: «Հատկանշական է, որ կողմերից յուրաքանչյուրը հանդիպմանը մասնակցում էր սեփական առաջնահերթություններով: Հայկական կողմը անդրադարձել է ադրբեջանական կողմի վերջին շրջանի ռազմատենչ հռետորաբանությանը, դա արտահայտվել է նաև համանախագահների հայտարարության մեջ: Ցանկալի կլիներ, որ համանախագահների անդրադարձը լիներ հասցեական և բացահայտ, սակայն համանախագահները, ինչպես նախկինում, որդեգրել են հավասարակշռված դիրքորոշում:

Ադրբեջանական կողմը մտահոգություն է արտահայտել Արցախում վերաբնակեցում իրականացելու և Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղու շինարարության առնչությամբ»:

Տաթև Հայրապետյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի նպատակը ռազմական գործողությունների վերսկսումն է, և դա չսկսելը Ադրբեջանը պատճառաբանում է միջազգային իրադրությամբ: «Հայաստանի նպատակը անվտանգությանն ուղղված քայլերն են: Մեր դիվանագիտության գերխնդիրն է, որ հարցը չհասնի ռազմական ճանապարհին… Մեր նպատակն է ժամանակն օգտագործել անվտանգության ամրապնդման համար, որպեսզի ունենանք այնքան հզոր Հայաստան և Արցախ, որ Ադրբեջանը չմտածի ռազմական լուծման մասին»,- նշեց Տ. Հայրապետյանը:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում