Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Իրանում վիճակն ավելի է բարդանում․ վերջին մեկ օրում 141 հոգի է մահացել կորոնավիրուսից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը։

– Պարոն Քեշիշյան, համավարակը փաստորեն նոր թափ է հավաքում Իրանում: Այս պահին կոնկրետ քանի՞ հիվանդ կա Իրանում, քանի առողջացած կա, վերջին մեկ օրում ինչքա՞ն են վարակվել։

– Կորոնավիրուսով վարակվածների թիվը Իրանում ավելի քան 230.000 է: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 141 հոգի, ընդհանուր թիվը՝ 10.958: Ըստ ԻԻՀ առողջապահության նախարարության խոսնակի՝ երեկվանից մինչև այսօր՝ հուլիսի 1-ը, Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2.549 նոր դեպք, որից հոսպիտալացվել է 1621-ը:

Մինչ այժմ 191.487 հիվանդ ապաքինվել և դուրս է գրվել: Այս պահին ավելի քան 3.000 հիվանդ գտնվում է ծանր վիճակում: Ընդհանուր առմամբ երկրում թեստավորվել է մոտ 1,7 մլն մարդ: Երկրի 31 նահանգներից 7-ը՝ Խուզեստան, Քրդստան, Հորմոզգան, Բուշեր, Խորասան Ռազավի, Քերմանշահ ու Արևմտյան և Արևելյան Ատրպատական նահանգները գտնվում են կարմիր գոտում: Իսկ նահանգներից 6-ը՝ Սպահան, Համադան, Զանջան, Քերման, Հյուսիսային Խորասան և Քոհքիլույե և Բոյեր-Ահմադը ահազանգային վիճակում են: Մայրաքաղաք Թեհրանում ակնառու կերպով ավելացել են հոսպիտալացման դեպքերը:

Ինչ վերաբերում է հայ համայնքին, այստեղ վերջին օրերին ունեցանք ևս երկու մահ: Դժբախտաբար, մենք ունենք 18 մահացած՝ կորոնավիրուսի հետ կապված։

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ, փաստորեն, արտակարգ դրության վերացումը որևէ դրական արդյունքի չբերեց։

– Մեզ մոտ արտակարգ դրության հարց չկար, ավելի շուտ՝ սահմանափակումների հարց էր, և երբ սահմանափակումները վերացրին, դա նոր թափ առաջացրեց հիվանդության տարածման տեսակետից, և վիճակը գնալով ավելի է բարդանում։ Եթե սրանից երկու օր առաջ նահանգներից 6-7-ն էին կարմիր գոտում, արդեն երեկ դրանց թիվը հասավ 8-9: Ե՛վ արևմտյան, և՛ հարավային շրջաններում նահանգները արդեն հայտնվել են կարմիր գոտու շրջանակում։ Եվ 6-7 նահանգ էլ արդեն ուղղակիորեն ահազանգային վիճակի մեջ են, որ, հնարավոր է, դրանք էլ ավելանան կարմիր գոտում։ Նաև աճում է նոր վարակակիրների թիվը։ Երեկվա տվյալների համաձայն՝ մոտ 2450-2460 նոր դեպք հաստատվեց: Արդեն նորից խոսում են բացված հարսանյաց սրահները փակելու մասին: Կարմիր գոտում հայտնված տարածքներում դրանք արդեն փակելու են։ Առողջապահության փոխնախարարը հայտարարեց, որ պարտադիր պետք է օգտագործել դիմակներ, չօգտագործելու դեպքում պետք է տուգանքներ կիրառվեն: Փորձում են միջոցներ գտնել, որ կարողանան կանխել հնարավորինս հիվանդության տարածումը։ Իսկապես իրավիճակը բարդացավ։ Արդեն այսօրվա պայմաններում Թեհրանում օրական գրեթե 1․000․000 մարդ օգտվում է հանրային տրանսպորտից, ինչն էլի բարդացնում է իրավիճակը։ Սա խոսում է այն մասին, որ պետք է ձևեր գտնել, որ մարդիկ հնարավորինս քիչ օգտվեն հանրային միջոցներից: Թեհրանում կան հատուկ օղակներ, որ սեփական մեքենաներն իրավունք չունեն մուտք ու ելք անել։ Արդեն խոսվում է այդ արգելքը հանելու մասին, որ բոլոր մարդիկ օգտվեն իրենց սեփական ավտոմեքենաներից, որ չօգտվեն հանրային տրանսպորտից։ Դրա հետ մեկտեղ նորից հայտարարվեց, որ հավաքներից խուսափեն, որովհետև վիճակը բարդ է, և վերահսկողությունն իսկապես շատ է ծանրացել։

– Ըստ էության, ոչ մի դրական միտում չկա՞, պարոն Քեշիշյան։ Թեև թվերը մի պահ նվազել էին, հիմա նորից վարակը բռնկվել է։ Սա վարակի երկրո՞րդ ալիքն է:

– Այո՛, դա խոսում է այն մասին, որ այս հարցը կարող է ավելի բարդանալ, եթե մարդիկ չհարգեն առողջապահական նորմերը: Այդ դեպքում կարող է իսկապես վիճակը բարդանալ։ Պետությունն ամեն ինչ անում է, որ կարողանա հասնել նրան, որ մարդիկ հնարավորինս շատ օգտվեն դիմակներից, պահպանեն առողջապահական կանոնները՝ խուսափելու համար հիվանդների թվի աճից: Դեռևս աշխատատեղերը նորից փակելու մասին ոչինչ չի խոսվում, բայց խոսվում է այն մասին, որ հնարավոր է դպրոցները և համալսարանները ավելի ուշ բացվեն: Հիմա սպասում ենք, տեսնենք՝ գալիք ուստարվա առումով ինչ նորություններ կլինեն: Հիմա կորոնավիրուսով հիվանդ մոտ 3050 հոգի ծանր վիճակում է, ու թեև արդեն բարձրացել են թեստավորման թվերը, բայց դա չի օգնում կանխել հիվանդությունը, որովհետև վարակի փոխանցման հիմնական միջոցը մարդկային հարաբերություններն են, կապերն են, որոնք ավելի բարդացնում են վիճակը։ Սա է խնդիրը։

– Իսկ սա սոցիալական լրացուցիչ խնդիրներ առաջացրե՞լ է Իրանում։

– Սոցիալական առումով, այո՛, որովհետև, ուզենք թե չուզենք, կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական հիմնական ճնշումը ազդեցություն ունենում է հասարակության վրա։ Տնտեսական վիճակն իսկապես բարդացել է, ազգային արժույթի՝ ռիալի գինը բավական ընկավ վերջին ամիսներին՝ մոտավորապես 25 տոկոսով: Դա իսկապես ծանր հարված է երկրի տնտեսության համար և իսկապես ճնշում է հասարակությանը ամեն առումով։ Բայց դրանով հանդերձ, հասարակությունը սկսել է հարգել հակահամաճարակային կանոնները, արդեն սկսել են դիմակներ ավելի շատ կրել քաղաքում։ Եվ մարդիկ հասկանում են, որ պատասխանատուն միայն իրենք են, և եթե իրենք չհարգեն կանոնները, դա կարող է հասարակությանը մեծ վնաս հասցնել։ Պետք է ձեռք ձեռքի տալ ու հարցը լուծել, որովհետև եթե հարցը չես լուծում, ինքնաբերաբար բարդացնում ես վիճակը: Եթե հիվանդանոցները այս պայմաններում ճնշվեն, ինքնաբերաբար վիճակն ավելի կբարդանա, քանի որ չեն կարողանան ընդունել այն մարդուն, որը իսկապես դրա կարիքն ունի: Դա էլ իր հերթին կարող է մեծացնել մահացության թիվը: Սա է խնդիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում