Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը ակումբի կազմում դարձել է գոլի հեղինակ:
Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրում «Կայրաթ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ժետիսու»-ին և առավելության հասավ 3:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Կամո Հովհաննիսյանը «Կայրաթ»-ի մեկնարկային կազմում էր, հանդիպման 11 րոպեին դարձավ գոլի հեղինակ` գրավելով իր նախկին թիմի դարպասը:
Այս տուրից հետո «Կայրաթ»-ը մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 9 միավոր: