Ռուսաստանը և Բելառուսը փոխըմբռնում են հանդես բերում գազի միասնական շուկայի ձևավորման և այդ ռեսուրսի գնի շուրջ վեճերի հաղթահարման հարցում: Այդ մասին հուլիսի 1-ին առցանց ռեժիմով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մոսկվայում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն:
«Ես պետք է ձեզ տեղեկացնեմ, որ երեկ նշանավոր միջոցառում է տեղի ունեցել, երբ հանդիպել են Ռուսաստանի և Բելառուսի Էներգետիկայի նախարարներ (Ալեքսանդր) Նովակը և (Վիկտոր) Կարանկևիչը, ներկա են գտնվել նաև դեսպանության մարդիկ, ինչպես նաև («Գազպրոմ»-ի ղեկավար) Ալեքսեյ Միլլերը: Եվ ինձ թվաց, որ ըմբռնումը հասունացել Է: «…» Երեկ զեկույցներից ես հասկացա, որ հասունացել է ըմբռնումը, ինչը հարկավոր է առաջ տանել և շարժվել դեպի գազի միասնական շուկա»,-նշել է դիվանագետը:
Բելառուսն ամեն տարի ՌԴ-ից ներմուծում է շուրջ 20 մլրդ խորանարդ մետր գազ: Դրա հետ մեկտեղ Մինսկը քանիցս առաջարկել է գազի գինը նվազեցնել՝ հասցնելով Սմոլենսկի մարզի մակարդակին՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: