Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Թայիփ Էրդողանը սկսել են Սիրիայի շուրջ տեսագագաթնաժողովը. հեռարձակումն իրականացնում է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Խորհրդաժողովը բացել է Իրանի նախագահ (ընդունող կողմ) Ռոհանին՝ հայտնելով, որ կորոնավիրուսի պատճառով Իրան-ՌԴ-Թուրքիա առերես գագաթնաժողովն ստիպված են եղել հետաձգել. համավարակի սկսվելուց ի վեր Սիրիայում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, և այդ պատճառով անցկացվում է առցանց հանդիպում՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստին: