Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Հայաստանում իրականացնում է կորոնավիրուսային ՊՇՌ թեստերի ախտորոշման արտադրության տեղայնացումը։
Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն ասաց, որ անհրաժեշտ բոլոր նյութերը ստացել են մայիսի 14-ին և սկսել այդ ուղղությամբ աշխատանքները. «Այս 1.5 ամսվա ընթացքում աշխատանքներն իրենց մեջ ներառեցին նախաարտադրական պրոցեսների շտկումը, լաբորատոր փորձարկումները, փոքրածավալ խմբաքանակի արտադրությունը, որն ուղարկվեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն՝ փորձարկման։ Այսօր ստացանք այդ փորձարկման պատասխանը։ Մեր թեստերը երաշխավորում են օգտագործել չորս նմուշների պատրաստման եղանակներից երեքի հետ»,-ասաց Արսեն Առաքելյանը։