Պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ է Հայաստանում մասնագետների կարծիքը հաշվի առնվում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, ինչո՞ւ մասնագիտական խորհուրդ չի ձևավորվում։
«Հայաստանում մասնագետները գրեթե ամբողջությամբ ներգրավված են առողջապահական համակարգում, այսինքն՝ աշխատում են այդ համակարգում։ Բացի այդ, մենք մի քանի այդպիսի քննարկումներ, հանդիպումներ նախաձեռնել ենք, մասնավորապես, Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի աջակցությամբ և պայմանավորվել ենք, որ հանձնաժողովը կհավաքագրի առաջարկները և դրանք կփոխանցի պարետատուն»,- ասաց նա։