Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱՄՆ-ի հույսն Արցախը չէ, բայց այդ սիմվոլիկ քայլը կարևոր մեսիջ է պարունակում

Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ կուղարկվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը: Մելքումյանը նշել է, որ օգնությունը խորհրդանշական բնույթ կկրի, բայց դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա COVID-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին։

Գաղափարի հեղինակը, հիշեցնենք, ամերիկագետ Սուրեն Սարգսյանն է: Վերջինիս կարծիքով՝ հիմա ամենահարմար պահն է նման սիմվոլիկ ժեստ անելու համար: Կոնգրեսում այժմ ֆինանսական հատկացումների վերաբերյալ լսումներ են, և Արցախի կողմից այս քայլը շատ տեղին կլինի: Բացի այդ, ըստ նրա, թեպետ ադրբեջանցիները միլիոնավոր օգնություն են ուղարկել ԱՄՆ՝ Արցախից ուղարկվողը շատ ավելի մեծ էֆեկտ կունենա:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ողջունեց այս գաղափարը. «Նախևառաջ համամարդկային համատեքստում շատ կարևոր քայլ է: Ի վերջո, գաղտնիք չէ, որ Արցախում կորոնավիրուսի համաճարակի առումով իրավիճակը բարվոք է, մինչդեռ Միացյալ Նահանգներում՝ ոչ այնքան: Ես կարծում եմ, որ սիմվոլիկ լինելով հանդերձ՝ այս քայլը շատ դրական է և նաև Արցախի ճանաչելիության առումով է շատ կարևոր՝ հատկապես ամերիկյան հասարակության մոտ և հատկապես այնպիսի նահանգում, ինչպիսին Կալիֆոռնիան է, որն, ընդ որում, ճանաչել է Արցախը որպես անկախ պետություն»:

Ըստ մեր զրուցակցի՝ որոշումը միանգամայն տրամաբանական է և պետք է գովեստի խոսքեր ասել թե՛ գաղափարի հեղինակին և թե՛ իրականացնողներին՝ լինեն նրանք անհատներ, թե պետական ինստիտուտներ:

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ այս նախաձեռնությունը բացասաբար ընկալվի այլ պետությունների կողմից, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Ես հիմք չեմ տեսնում, թե ինչից պետք է այդ հիպոթետիկ պետությունները դժգոհեն»:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ևս ողջունում է այս նախաձեռնությունը: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ որքան էլ սա սիմվոլիկ նշանակություն ունի, քարոզչական իմաստով միանշանակ դրական կընկալվի. «Ավելի շատ քարոզչական նպատակով կարող ենք օգտագործել, քան ռեալպոլիտիկի տեսանկյունից: Ինչու ոչ՝ ԱՄՆ-ում հայ լոբբիստները սա կարող են քարոզչական նպատակով օգտագործել Սպիտակ տնից Արցախին տրվող օգնությունն ավելացնելու կամ պահպանելու շրջանակներում: Այնպես որ, քայլը որքան էլ սիմվոլիկ է, այդուհանդերձ բավականին ուշագրավ է և իր մեջ կարևոր մեսիջներ է պարունակում»:

Վարդանյանի խոսքով՝ շատ դեպքերում միջպետական հարաբերություններում քարոզչական բաղադրիչն ավելի կարևոր է, քան իրական բաղադրիչը: «Ակնհայտ է, որ գերհզոր պետությունը չի կարող մնալ Արցախից եկող չնչին օգնության հույսին, բայց քարոզչական նպատակներով այն օգտագործելով՝ կարող ենք շատ մեծ քաղաքական դիվիդենդներ ստանալ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում