Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

Արմեն Սարգսյանը փորձել է փրկել իր դեմքը. 21-օրյա ժամկետը ԱԺ նախագահին չի կաշկանդում, նա կարող է ստորագրել ու հրապարակել օրենքը

«Նախագահ Արմեն Սարգսյանը վերջին շրջանում շատ է քննադատվել, հատկապես, երբ ստորագրեց Սահմանադրական փոփոխությունների հետ կապված օրենքը։ Նա դարձել էր քննադատության թիրախ և, վերջին փոփոխությունների փաթեթը չստորագրելով, փորձել է իր դեմքը փրկել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 30-ին արտահերթ նստաշրջանով և հատուկ 24-ամյա ռեժիմով Ազգային ժողովը քննարկեց «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը։

Ըստ այս փոփոխության՝ առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել՝ առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել կառավարությանը, ապա հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր խորհրդին, ինչպես նաև ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչև ժամկետի ավարտը, կենսաթոշակի իրավունք են ստանալու:

Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահը ստորագրում ու հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ նախագահն այս անգամ, վստահաբար նաև երկրի այլ թևերի ղեկավարների հետ փոխհամաձայնեցված, փորձել է պահպանել դեմքը՝ չստորագրելով հերթական օրենքը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամներին. «Պատասխանատվությունը Արարատ Միրզոյանի վրա թողնել կամ չթողնելու հարց չկա։ Դա որևէ բան չի փոխում, քանի որ գործող Սահմանադրությամբ է սահմանվում, որ Արարատ Միրզոյանը պարտավոր է նման իրավիճակում ստորագրել օրենքը և հրապարակել։ Այնպես որ, այստեղ նման խնդիր չկա, պարզապես Արմեն Սարգսյանը ինչ-որ տեղ փորձում է պահպանել դեմքը»,- ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ մնացած ընթացակարգային հարցերը մասնագիտական են, իրավաբանները պետք է մեկնաբանեն։ Բայց կարծես թե հասկանալի է, որ արարողակարգային առումով էլ Արմեն Սարգսյանը լիազորություն չուներ ԱԺ նախագահին տեղեկացնելու, որ չի ստորագրելու փաթեթը: «Իսկ եթե նման հայտարարություն է արվել, ապա դա ցույց է տալիս, որ կա քաղաքական որոշում իր կողմից։ Սա էլ կրկին գալիս է հաստատելու իմ կարծիքը, պնդումը, որ սա քաղաքական որոշում է, որով նա նաև որոշակի կանխարգելիչ PR-ի միջոցով քայլ է անում։ Վերջնական արդյունքի տեսանկյունից նրա քայլը խոչընդոտ չէ, որ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը ուժի մեջ մտնի, մյուս կողմից էլ՝ իր այդ քայլը թույլ է տալիս մեղմացնել իր շուրջ եղած կարծիքները և պահպանել դեմքը»,- նկատեց Հակոբյանը։

Մեր դիտարկմանը՝ կաշխատի՞ նախագահի այդ քայլը, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այդ քայլը այնքան էլ չի օգնի նախագահին։ Վերջին շրջանում նրա շուրջը կայուն իմիջ է ձևավորվել, որը մեկ օրենք չստորագրելով չի փոփոխվի»։

Ի դեպ, մասնագիտական շրջանակները քննարկում են՝ պե՞տք է արդյոք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սպասի 21 օր, որից հետո, եթե նախագահը ՍԴ չդիմի, նոր ստորագրի ու հրապարակի օրենքը։

Փաստաբան Կարապետ Բադալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ նախագահն իր հայտարարությամբ տեղեկացրել է, որ օրենքը չի ստորագրելու, որից հետո արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարող է ստորագրել օրենքն ու հրապարակել այն, և 21-օրյա ժամկետն այլևս չի կաշկանդում ԱԺ նախագահին: «Երբ նախագահն ասել է, որ չի ստորագրելու, դրանից հետո 21-օրյա ժամկետը դադարում է։ Նման կարգավորում չկա, որ նախագահը իր հայտարարությունից հետո փոշմանի ու ինչ-որ նոր գործողություն անի, դիմի ՍԴ։ Օրինակ՝ մեր օրենսդրությամբ աշխատողը, եթե սեփական դիմումով ցանկանում է աշխատանքից ազատվել, կա ժամկետ, որի ընթացքում նա կարող է դիմել ու հետ վերցնել իր դիմումը։ Իսկ նախագահի դեպքում նման կարգավորում չկա։ Նա իր իրավունքից, լիազորությունից օգտվելու մեկ հնարավորություն ունի, և նա օգտվել է իր այդ հնարավորությունից՝ հայտարարելով, որ չի ստորագրում օրենքը։ Նրա հայտարարությունից հետո այլևս ժամկետի խնդիր չկա»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով պնդումներին, որ նախագահն իրավունք չուներ նման հայտարարությամբ տեղեկացնելու, որ չի ստորագրելու օրենքը, Բադալյանը նշեց, որ նախագահը կարող է ուղղակի չստորագրել օրենքը, և նա ուղղակի հայտարարել է դրա մասին։ Իսկ երրորդ կարգավորումը, որ եթե նախագահը չի ստորագրում, ապա ԱԺ նախագահն է ստորագրում և հրապարակում, հենց առաջին կարգավորման շարունակությունն է. «Հակառակ դեպքում ստացվում է, որ եթե չի ստորագրում, ապա պետք է ուղարկի ՍԴ։ Ու լրիվ անիմաստ է դառնում երրորդ կարգավորումը՝ ԱԺ նախագահի կողմից ստորագրելը։ Այնինչ հստակ սահմանված է, որ եթե նախագահը չի ստորագրում, չի ուղարկում ՍԴ, ապա այդ իրավունքն իրականացնում է ԱԺ նախագահը։ Իսկ 21-օրյա ժամկետը դադարում է, քանի որ դա նախագահի կողմից գործողություն կատարելու ժամկետ է, որը նրա հայտարարությունից հետո դադարում է։ Նախագահը օգտագործել է իր իրավունքը, և դրա համար սահմանված ժամկետ այլևս չի կարող հաշվարկվել։ Հետևաբար դա չի կարող կաշկանդել ԱԺ նախագահին»,- ասաց Կարապետ Բադալյանը

ԱԺ աշխատակազմից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ դեռ հստակ որոշում չունեն՝ ստորագրվելու է օրենքը ու հրապարակվելո՞ւ է, թե՞ սպասելու են մինչև օրենքով սահմանված 21 օրը։ «Դեռ հստակ որոշում չկա։ Երբ որոշում լինի, դրա մասին կտեղեկացնենք»,- փոխանցեցին աշխատակազմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում