Wednesday, 24 04 2024
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր

Հայ-ռուսական հարաբերությունները մատաղ են լինում մի խումբ մարդկանց ձեռքում, որոնք թալանում են ՀԿԵ-ն նաև հեղափոխությունից հետո

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ Ազգային ժողովին, նրա նախագահին, համապատասխան հանձնաժողովներին ու խմբակցություններին՝ գործող օրենսդրությանը համապատասխան երկաթուղու վիճակի վերաբերյալ ԱԺ-ում լսումներ կազմակերպելու, հանրության ներկայացուցիչների ընդգրկմամբ երկաթուղու վիճակի ուսումնասիրության հարցերով քննիչ հանձնաժողով կազմելու առաջարկությամբ:

Բևեռի նախաձեռնող խումբը ՀՀ կառավարությունից և վարչապետից պահանջում է նաև գործուն միջոցներ ձեռնարկել երկաթուղու թալանի և քայքայման դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի քննությունը շարունակելու և այն փաստորեն դադարեցրած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ՀԿԵ-ի հետ կնքած կոնցեսիոն պայմանագիրը վերանայելու կամ լուծելու ուղղությամբ:

Թեմայի շուրջ « Առաջին լրատվական»-ը զրուցեց նախաձեռնող խմբի անդամ Արա Պապյանի հետ:

Պարոն Պապյան, ինչո՞ւ հիմա անհրաժեշտություն առաջացավ քննիչ հանձնաժողով ստեղծել ՀԿԵում իրավիճակի վերաբերյալ լսումներ անցկացնելու համար: Ի՞նչ նոր արձանագրումներ ունեք:

– Այս անհրաժեշտությունը նոր չի առաջացել, նման անհրաժեշտություն եղել է և սրա մասին խոսվել է հեղափոխություն-իշխանափոխությունից անմիջապես հետո: Դրա վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր են փոխանցվել վարչապետին, համապատասխան փաստաթղթեր են տրվել Քննչական կոմիտեին, անվտանգության ծառայությանը: Պարզապես առ այսօր որևէ արդյունք չի եղել, կամ արդյունքները չնչին են եղել: Մենք ամիսներ ի վեր հանրայնացրել ենք այս թեման, և այսօր, ի շարունակություն բևեռի այն հայտարարության, որ մենք ոլորտ առ ոլորտ պետք է վերականգնենք մեր ինքնիշխանությունը, դա իրականացնում ենք: Քանի որ երկաթուղին համարում ենք կարևորագույն ռազմավարական նշանակության ոլորտ և, ի տարբերություն շատ ոլորտների, որտեղ այդ ամենն ուղղակի վաճառվել է, այստեղ գոնե միայն շարժականն է վաճառվել, իսկ ենթակառուցվածքները տրված են հավատարմագրային կառավարման ռուսական կողմին, մենք գտնում ենք, որ առանց միջազգային որևէ համաձայնագիր խախտելու, կարելի է ինչ-որ բաներ փոփոխել և ստանալ շատ ավելի արդյունավետ կառավարում: Դրա համար էլ բարձրաձայնել ենք, նաև առաջարկել ենք դրա լուծման տարբերակը, այն է՝ խորհրդարանական լսումները, որպեսզի չստացվի, որ միայն մենք ենք ինչ-որ հարցեր բարձրացնում: Թող նաև ՀԿԵ-ն ուղարկի իր ներկայացուցիչներին, իրենք թող իրենց փաստերով իրենց իրականությունը ներկայացնեն, մենք մեր փաստերը կբերենք ու ցույց կտանք, որ հարյուր միլիոն դոլարից ավելի չարաշահում կա, այսինքն՝ 30 տոկոս փողերը կերել են: Այնպես որ, կարծում ենք, քանի որ հեղափոխության խոստումներից է եղել կոռուպցիայի դեմ պայքարը, մենք ուզում ենք, որ դա ոչ թե խղճուկ լինի, այլ բավականին լայն ու ընդգրկուն:

Մենք մի անգամ տեսանք, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը բավականին սուր արձագանք տվեց ՀԿԵում անցկացվող ստուգումերին: Ինչպիսի՞ն կլինի ռուսական արձագանքը հիմա, եթե նման լսումներ անցկացվեն խորհրդարանում:

– Մեր հայտարարության մեջ շեշտել ենք այդ փաստը. նման լսումներ պետք է անցկացվեն, որպեսզի Լավրովն ու լավրովները հասկանան, որ իրավունք չունեն միջամտել մեր ներքին գործերին: Երկրորդ, որ նրանք հասկանան, որ չի կարելի հանցագործներին պաշտպանել` եթե նույնիսկ այդ հանցագործները քո սեփական երկրի քաղաքացիներն են: Եվ երրորդ` հասկանան, որ հանցագործներին պատժելով՝ կնպաստեն Հայաստան- Ռուսաստան հարաբերությունների բարելավմանը, ինչը մենք ուզում ենք, քան պաշտպանելով հանցագործներին, ընդհակառակը՝ վատացնեն այդ հարաբերությունները: Ստացվում է մի բան` հայ-ռուսական հարաբերություները մատաղ են լինում մի խումբ ՌԴ քաղաքացի հանդիսացողներին, որոնք թալանել ու թալանում են նաև հեղափոխությունից հետո, այդ թվում՝ մեզ բոլորիս։ Թղթի վրա ցույց են տալիս մի բան, իրականությունն ուրիշ բան է: Եղածը խիստ կարևոր ռազմավարական նշանակության երկաթուղային ցանց է, որը մեզ պետք է պարենային մատակարարման և ռազմական փոխադրումների համար: Առնվազն այս երկու ոլորտը մենք վտանգում ենք ռուսական երկաթուղիների դուստր կազմակերպության հանցագործ գործունեության պատճառով: Ինչո՞ւ ենք ուզում, որ լսումներ լինեն, որ մեզ չասեն, թե մերկապարանոց հայտարարություններ ենք անում: Մենք փաստերը կդնենք ԱԺ սեղանին ու ցույց կտանք, թե ինչ գումարով ինչ գործեր են արվել, ու թե շուկայական գներն ինչքան են: Բոլորը կհասկանան, որ այնտեղ բացահայտ թալան է տեղի ունեցել:

Ի՞նչ ակնկալիքներ կան իշխանություններից:

– Եթե ակնկալիքի մակարդակով է, ապա, ճիշտն ասած, առանձնապես չկան ակնկալիքներ, որովհետև սա առաջին դեպքը չէ, մենք մինչև հանրայնացնելը իշխանությունների հետ ունեցել ենք շփումներ: Բայց նաև ինչո՞ւ ենք ուզում, որովհետև շատերն ասում են` ինչո՞ւ եք քննադատում իշխանություններին, ձեռք մեկնեք ու օգնեք: Մենք տասնյակ անգամներ ենք ձեռք մեկնել, հանդիպել ենք, տվել այնպիսի փաստաթղթեր, որոնց ոչնչացման համար ոմանք տասնյակ ու հարյուրհազարավոր դոլարներ էին պատրաստ վճարել։ Բայց մենք դա տվել ենք, որովհետև մեր երկրի շահը մեզ համար կարևոր է: Հիմա ուզում ենք, որ մեր ժողովուրդն էլ իմանա`գնդակը ՀՀ հեղափոխական իշխանությունների ձեռքում է: Եթե իրենք քայլ կանեն`ավելի լավ, մեր ուզածը մեծ բան չէ, չենք ասում՝ դրեք դատեք, կախեք: Ընդամենն ասում ենք` լսումներ արեք, թող համոզվեն՝ այդ մարդիկ կամ ընկերությունը արդա՞ր են, թե՞ ոչ: Ստեղծեք հնարավորություն, որ իրենք ապացուցեն, թե մենք սխալ ենք, մենք էլ այդ սխալի համար ներողություն կխնդրենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում