Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գործընկերային քայլ էր. «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը մեկնաբանում է նախագահ Արմեն Սարգսյանի որոշումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

– Տիկին Մակունց, նախօրեին պարզ դարձավ, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը, որին հաջորդեցին պարզաբանումները, որ նախագահը չի ուզում լրացուցիչ բեռ վերցնել և հրաժարվում է դրանից: Ի՞նչ է տեղի ունենում, արդյո՞ք ձեզ համար անակնկալ էր Արմեն Սարգսյանի այս որոշումը:

– Մեկնաբանությունները կարող են տարբեր լինել, հստակ մեկնաբանությունների ակնկալիքով լրագրողները կարող են դիմել նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը և հստակ պատասխան ստանալ, իսկ ես ՀՀ նախագահի տեղեկացնելն իր մտադրությունների մասին ընկալում եմ որպես գործընկերային քայլ. մեկ սահմանադրական մարմնի ղեկավարը մեկ այլ սահմանադրական մարմնի տեղեկացնում է իր մտադրությունների մասին:

– Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ կա խնդիր օրենսդիրի և նախագահի միջև:

– Բացարձակ այդ դաշտում չեմ դիտարկում, մենք տարբեր սահմանադրական և ոչ սահմանադրական մարմինների հետ առանձին ձևաչափերով հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ ենք ունենում, այդ թվում՝ նաև նախագահականի աշխատակազմի հետ, հարաբերությունները գործընկերային են, բոլորս պետք է հարգենք ինստիտուտների անկախ որոշումներ կայացնելու իրավունքը:

– Տպավորություն է, որ նախագահն, այնուամենայնիվ, փորձում է ձեռքերը լվանալ:

– Եթե պարզաբանումների անհրաժեշտություն լինի, ապա ես հակված եմ լսելու նախագահականի պարզաբանումները և չշտապել այդ առումով եզրակացություններ անել:

– Տիկին Մակունց, շարունակվում են քննադատությունները ՍԴ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ իրականացված քայլերի վերաբերյալ, մասնավորապես նշվում է, որ շատ արագ իշխանությունը իր իսկ կողմից թույլ տրված բացթողումները, փնթիությունը շտկելու համար փորձեց լուծում տալ՝ կապված ՍԴ-ի մասին օրենքի խնդրահարույց դրույթի հետ, որը խոչընդոտում էր սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչել:

– Ո՛չ փնթիության հարց կա, ո՛չ խախտման, այդ օրենքը դատավորների սոցիալական երաշխիքներն ապահովելու մասին է, ինչպես նաև օրենքները համապատասխանեցնելու այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել: ԱԺ կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել հունիսի 25-ին, այն մասին են, որ դադարեցվում են ՍԴ 3 դատավորների լիազորությունները, օրենքը ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ օրենքները պետք է համապատասխանեցվեին այդ փոփոխություններին, հետևաբար այդ փոփոխությունների ընթացքում կամ դրանից առաջ չէին կարող դրանք գալ օրենսդիրի դաշտ, քանի դեռ փոփոխություններն ուժի մեջ չէին մտել: Այնպես որ, այդ քննադատությունների հետ համաձայն չեմ:

– ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք»-ը դիմեցին դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու առթիվ: Ինչպե՞ս եք գնահատում:

– Իրենց իրավունքն է առանձին հարցերով որևէ իրավապահ մարմնի դիմել, այլ հարց է, որ մենք համաձայն չենք և ընդհանրապես չենք ընդունում, որ որևէ իրավական խախտում կա, օրենսդիրը գործել է բացարձակապես լեգիտիմ կերպով և Սահմանադրության օրենքների և իր լիազորությունների շրջանակում: Իսկ ինչ վերաբերում է նշված կուսակցությունների քայլին, դա համարում եմ քաղաքական ակցիա…

– Տիկին Մակունց, կորոնավիրուսով վարակված քանի՞ պատգամավոր կա, և արդյոք բոլոր պատգամավորները հասցրե՞լ են թեստավորվել:

– Մեր խմբակցությունից կա 8 հաստատված վարակակիր:

– Մտավախություն չկա՞, որ երբ ՍԴ դատավորների ընտրության պահը գա և փակ քվեարկության անհրաժեշտություն լինի, հնարավոր է վարակը տարածված լինի, և չկարողանաք ձայների 3/5-ն ապահովել:

– Անկախ նրանից, թե որ կուսակցությունից են, բոլոր վարակակիր պատգամավորներին մաղթենք շուտափույթ ապաքինում: Իսկ մնացյալի հետ կապված դեռ բավական ժամանակ կա, կարծում եմ՝ պետք չէ շտապել:

– ՍԴ ճգնաժամը կարո՞ղ ենք համարել հաղթահարված:

– Կարող ենք գրեթե լուծված համարել… Արդեն կարգավորումները պետք է լինեն այլ դաշտում:

– Դատական համակարգում առկա ճգնաժամը, ՍԴ ճգնաժամը լուծելով, չի վերանում, այդ առումով իշխանությանը շարունակում են քննադատել, որ ցանկացած քայլ ուշացած է, և դատական բարեփոխումներին ուղղված քայլերն էլ քիչ են և ճիշտ չեն:

– Ըմբռնումով եմ մոտենում մեր քաղաքացիների շտապողականությանը և  անհամբերությանը, միևնույն ժամանակ կարծում եմ, որ մեր քայլերը պետք է լինեն խիստ կշռադատված և համապատասխանեն օրենքի տառին: Ընդունում եմ, որ պետք է ավելի արագ գործել, բայց պետք է մեր քայլերը լինեն կշռադատված, որպեսզի այլ մեկնաբանությունների տեղիք չտրվի: Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգին, ապա բարեփոխումները միայն մեկ ինստիտուտին չեն ուղղված, ներառում են տարբեր բաղադրիչներ, այդ բարեփոխումների ուղղությամբ արդարադատության նախարարությունը և մենք՝ այն մասով, որով առնչվում է օրենսդիր մարմնին, գործողություններ ենք ձեռնարկում: Մենք չենք դադարեցնում բարեփոխումների օրակարգը, շարունակում ենք ինտենսիվ աշխատել բոլոր ուղղություններով, իհարկե, միաժամանակ գերխնդիր համարելով նաև կորոնավիրուսի դեմ պայքարը:

– Ի դեպ, օրենսդիրը գործադիրից դժգոհություն ունի՞ կորոնավիրուսի դեմ իրականացված պայքարի առումով, շատ են քննադատությունները, որ Հայաստանը ձախողվել է կորոնավիրուսի դեմ պայքարում: Ավելին՝ տեսնում ենք, որ ընդիմադիրներն են այդ խնդրի շուրջ միավորվում և պահանջում կառավարության հրաժարականը: Ըստ Ձեզ՝ կա՞ թերացում այս հարցում:

– Ձախողումների և հաջողությունների մասին խոսելը դեռ չափազանց վաղ է: Մենք գերխնդիր ունենք հաղթահարելու բոլոր դժվարությունները՝ թե՛ մարդկային կյանքերի և առողջության, թե՛ տնտեսական հետևանքները հաղթահարելու առումով, այնպես որ ինքս չեմ շտապում գնահատականներ հնչեցնել և առաջարկում եմ դեռևս սպասել: Ինչ վերաբերում է անելիքներին, ապա ոչ միայն գործադիրը, այլ նաև օրենսդիրը, բոլորս ունենք անելիքներ՝ առանց որևէ կողմի նկատմամբ մեղադրանք հնչեցնելու, բոլորս մեր ուժերի ներածին չափով պետք է առավելագույնս ջանքեր գործադրենք այս պայքարում հաղթելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում