Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

«Գազպրոմ»-ը մեզ չի կարող արգելել՝ ումից գազ ներկրենք, բայց կա շատ մեծ մի խոչընդոտ, որը անպայման պետք է հաշվի առնենք

«Այդ հարցը իրականում օրակարգում  եղել է  2016 թ.-ից ի վեր, դրանից առաջ էլ՝ 2000-ականների սկզբին, մենք փորձ ունեցել ենք  Թուրքմենստանից գազի ներկրման, բայց մատակարարը կրկին եղել է «Գազպրոմ»-ը։ Իսկ այս պահի դրությամբ, որքանով ինձ է հայտնի, նման հարց օրակարգում կարծես չկա։ Սա ունի մի քանի պատճառ, որոնք պետք է փնտրել մի կողմից՝ ռուս-թուրքմենական, մյուս կողմից՝ թուրքմենաիրանական հարաբերությունների տիրույթում»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Թուրքմենստանի հետ վերսկսել բանակցությունները Հայաստան թուրքմենական գազի ներկրման շուրջ։

Այս համատեքստում Վահե Դավթյանը հավելեց նաև. «Երբ  դիտարկում  ենք  ռուս-թուրքմենական  հարաբերությունները, ապա ակնհայտ է, որ վերջին շրջանում հատկապես էներգետիկ  և գազատրանսպորտային ոլորտում հարաբերությունների բարելավում է նկատվում, այսինքն՝ այն լրջագույն խնդիրները, որոնք առկա էին  «Գազպրոմ»  և  «Թուրքմենգազ» կազմակերպությունների  միջև, այլևս կարգավորված են, և 2018թ.-ից ի վեր Թուրքմենստանը սկսել է գազ արտահանել դեպի  Ռուսաստան, որը մինչ այդ կասեցված էր։ Սա նշանակում է, որ Թուրքմենստանը, անկախ ամեն ինչից,  կարող ենք ենթադրել, որ չի  ցանկանա  որևէ  շուկայում, այդ թվում նաև հայաստանյան շուկայում, մրցակցություն  ստեղծել  «Գազպրոմ»-ի համար։ Մյուս կողմից՝  մենք  գիտենք նաև, որ որոշակի  խնդիրներ կան Իրանի գազային ընկերության և «Թուրքմենգազ»-ի միջև. այստեղ, ըստ իրանական կողմի գնահատականի, կա  մեկուկես միլիարդ դոլարի հասնող պարտք, որը Թուրքմենստանը  չի վճարել։ Հետևաբար,  կարծում եմ, մինչև  այս  հիմնահարցի  հանգուցալուծումը չտրվի, դժվար է պատկերացնել, որ Թուրքմենստանը կկարողանա գազով ապահովել Հայաստանին»։

Վահե Դավթյանի խոսքով՝ եթե այս հարցը, ի վերջո, բերենք նաև մեր  տնտեսական  տիրույթ, ապա  այստեղ կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ անկախ այն հանգամանքից, թե մենք որտեղից ենք  բնական գազ ներկրում՝ Ռուսաստանից,  Իրանից, թե Թուրքմենստանից, միևնույն է՝  Հայաստանի  գազատրանսպորտային համակարգը   շարունակում  է  պատկանել  ռուսական  «Գազպրոմ» ընկերությանը։

«Միամտություն կլինի կարծել, որ եթե մենք  դիվերսիֆիկացնենք   գազի ներկրումը, ապա  կլինեն սակագնային դրական  լուրջ փոփոխություններ։ Այսինքն՝ միևնույն է, մեր երկիր գազի փոխանցումը և բաշխումն այսպես թե այնպես  կատարելու է  «Գազպրոմ» ընկերությունը,  և հենց նա  է հանդես գալու որպես  սակագնային քաղաքականության թելադրող։ Ըստ այդմ՝ «Գազպրոմ»-ի բաղադրիչը  ակնհայտորեն  շարունակելու է  մեծ դեր խաղալ»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Ճշտող հարցին, թե ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ թուրքմենական գազ ներկրելու հեռանկարը կարող ենք բացառե՞լ, Վահե Դավթյանն ի պատասխան նշեց. «Հայաստանը կարող է թուրքմենական գազ ներկրել  Իրանի հետ համաձայնության գալու տարբերակով, բայց  կրկնում եմ՝ եթե թուրքմենական գազը մտավ Հայաստանի գազատրանսպորտային համակարգ, դրա  փոխանցման և հաշվարկման  գործարքները կատարելու է «Գազպրոմ» ընկերությունը, քանի որ ամբողջ գազատրանսպորտային համակարգը պատկանում է «Գազպրոմ»-ին, և նա է  մեր  միակ օպերատորը։ Թեև «Գազպրոմ»-ը որևէ կերպ չի կարող  սահմանափակել  Հայաստանի արտաքին  տնտեսական գործունեությունը՝  ումից գազ ներկրենք, ումից՝ ոչ, բայց  արդեն Հայաստանի ներսում գազի փոխանցումը  և  հաշվարկումը  նրա լիազորության տակ է, որովհետև  երկրորդ գազատրանսպորտային  ընկերություն չունենք։  Բացի այդ, ևս մի շատ կարևոր հանգամանք նշեմ՝ եկեք, այնուամենայնիվ, հիշենք  նաև  2013 թ.-ի գազային համաձայնագիրը, ըստ որի՝ Հայաստանը պարտավորված է մինչև 2043  թվականը գազ ներկրել  միայն Ռուսաստանի Դաշնությունից։ Սա ևս շատ մեծ խոչընդոտ է, որը մենք անպայման պետք է  հաշվի առնենք»։

Ամփոփելով խոսքը՝ փորձագետը նաև ընդգծեց, որ թեպետ վերոնշյալ գործոնները բնավ չեն նշանակում, թե մենք իրավունք չունենք  այլ աղբյուրներից  նույնպես գազ ներմուծելու, այդուհանդերձ, կան ֆիքսված ծավալներ, որոնք մենք ուղղակի պարտավորված ենք  ներկրել ռուսական «Գազպրոմ»-ից։

«Իսկ մեր շուկան  բավականին  փոքր է, շուկան դիվերսիֆիկացված չէ, այնպես որ՝  այս սցենարը ստեղծված իրավիճակում հնարավոր չէ  պատկերացնել»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում