Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 931-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի երեք նոր դեպք։
StopCov.ge կառավարական կայքի տվյալների համաձայն առողջացածների թիվը հասել է 794-ի․ այս ցուցանիշը վերջին մեկ օրվա ընթացքում չի փոփոխվել։
Վրաստանում փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով 122 հիվանդ։
3080 մարդ գտնվում է կարանտինում, բժիշկների հսկողության տակ է 242 մարդ։ Մինչ օրս, կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը Վրաստանում հասել է 15-ի։