«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից հայտնում են հերթական հաջողված բուժման դեպքի մասին։
Պացիենտը` 68 տարեկան տղամարդ, ով ունի ուղեկցող քրոնիկ հիվանդություն։ Մեկ շաբաթ առաջ ախտորոշվել է երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբ և սկսվել համապատասխան բուժում։
Պացիենտի ընդհանուր վիճակին մաքսիմալ համապատասխան ընտրված բուժական գործելակարգի շնորհիվ, գրանցվել է հիվանդության պրոգրեսիվ դրական դինամիկա։
Այս դեպքը «Նորք» ԻԿՀ մասնագետների պրոֆեսիոնալ և հմուտ աշխատանքի հերթական արդյունքն է։
https://www.facebook.com/norkinfekcion/posts/2075768002567958