Մենք ընդամենը գործնականում Սահմանադրական դատարանի մասին օրենքը համապատասխանեցնում ենք գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
«Այսինքն՝ ՍԴ մասին օրենքի 88-րդ անցումային դրույթը այս պահին դեռևս գործող խմբագրությամբ արտացոլում է Սահմանադրության 213-րդ հոդվածի հին խմբագրումը, որն այլևս ուժի մեջ չի: Ըստ էության, ստացվում է, որ ՍԴ մասին օրենքի անցումային դրությթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը: Խորհրդարանն այսօր ուղղակի այդ հակասությունը վերացնում է»,-ասաց նա: