Հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 113665 թեստավորում: Երեկ կատարված 1 821 թեստից 1298-ը եղել է բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 523 նոր դեպք և 515 առողջացած։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է: