ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոսել է ԱՄՆ-ի մտադրության մասին՝ շարունակել աշխատանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ՝ Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման ուղղությամբ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքերով՝ իրանական կողմին զենք մատակարարելու արգելքը մարդկանց կյանքեր կփրկի:
Նա նշել է, որ Իրանը, ի տարբերություն այլ երկրների, զենք է օգտագործում ոչ միայն պաշտպանական նպատակներով: Պետքարտուղարը հիշեցրել է նաև Միջին Արևելքի շատ երկրների պահանջի մասին. «Նրանք միաձայն պահանջում են երկարաձգել զենքի էմբարգոն», ինչը, ինչպես նշել է Պոմպեոն, կոչված է պաշտպանելու «մեր և ձեր ազգային անվտանգությունը»:
Միացյալ Նահանգները բազմիցս դեմ են արտահայտվել զենքի էմբարգոյի ավարտին, որը պարտադրվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Վաշինգտոնը խոստացել է, որ իրենք դա թույլ չեն տա: