Զույգը, որը զենքն ուղղել էր դեպի ցուցարարները, ԱՄՆ-ում ուշադրության կենտրոնում է հայտնվել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ռեթվիթից հետո:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը վերազետեղել է հոլովակը, որում Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի բնակիչներ Մարկ Մակլոսկին և նրա կինը՝ Պատրիսիան, ցուցարարների ամբոխի վրա ինքնաձիգ և ատրճանակ են ուղարկում: Ցուցարարները պատրաստվում էին գնալ մոտակայքում ապրող նահանգապետի տուն:
Մակլոսկին տեղական KMOV4 հեռուստաալիքին պատնել է, որ առնվազն 100 հոգանոց ամբոխը ջարդելով Փորթլենդ-փլեյս թաղամասի հին դարպասները շարժվել է իր տան ուղղությամբ, որտեղ այդ ժամանակ ընթրում էր իր ընտանիքը: Քաղաքի բնակչի խոսքով, նրանք «մահու չափ» վախեցել էին:
Այնուամենայնիվ, ցանցի բազմաթիվ օգտատերեր դատապարտել են ամուսինների գործողությունները:
A couple pointed guns at protesters in St. Louis as a group marched toward the mayor's home to demand her resignation. https://t.co/5EqDd43QCd pic.twitter.com/KWNaif77ch
— ABC News (@ABC) June 29, 2020