Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Վարչապետը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են Հայաստանի բարեփոխումների օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել Ն.Վուտովայի և ԵԽ հետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է ժողովրդավարության հետևողական զարգացման և ամրապնդման գործում: «Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ակտիվ փուլում է, և մենք վճռական ենք այդ օրակարգն առաջ մղելու հարցում: Նպատակը մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ հզորացումն է՝ իրապես անկախ դատական համակարգի ձևավորումը, վստահելի ընտրական գործընթացի երաշխավորումը, արդյունավետ հակակոռուպցիոն պայքարը, ինչպես նաև այլ գերակայություններ: Այս համատեքստում ԵԽ օժանդակությունը կարևոր նշանակություն ունի», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նատալյա Վուտովան պատիվ է համարել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնում աշխատանքը և ընդգծել, որ ԵԽ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդն ուժեղ է, երբ ուժեղ են իր անդամ պետությունները, և ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ժողովրդավարության հզորացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ժողովրդավարական օրակարգին:

Վարչապետն ընդգծել է՝ բարեփոխումների շարունակական իրականացումը, ինստիտուտների հզորացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են: Դրանք միտված են ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման երաշխավորմանը, դատական համակարգի անկախությանը, կառավարման թափանցիկության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, և կառավարությունը հետևողականորեն առաջ է շարժվելու այս օրակարգի իրագործման ուղղությամբ:

Արձագանքելով վարչապետի դիտարկումներին՝ ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը նշել է, որ երկարաժամկետ, ամուր ժողովրդավարությունը հիմնված է ուժեղ, թափանցիկ, վստահելի ինստիտուտների վրա, և այս ուղղությամբ կառավարության քայլերը ողջունելի են:

Հանդիպմանն անդրադարձ է եղել դատաիրավական ոլորտի բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ նշել է, որ ռեֆորմը միտված է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնմանը: Նատալյա Վուտովան իր հերթին ասել է, որ ԵԽ-ն կշարունակի խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանն այս գործընթացում:

Վարչապետը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել նաև 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխության և դրա արժեքների կյանքի կոչման շուրջ:

Կիսվելով իր տպավորություններով՝ Նատալյա Վուտովան նշել է, որ ուրախ է եղել հեղափոխության օրերին գտնվել Հայաստանում, զգալ տիրող համերաշխության մթնոլորտը և մաս կազմել Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական այդ իրադարձություններին:

Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշել է, որ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական վերափոխման, արժեքային փոփոխությունների գործընթաց էր, և այն շարունակվում է մինչ օրս: Վարչապետն ընդգծել է՝ կառավարությունը շարունակելու է հեղափոխության նպատակների և Հայաստանի քաղաքացիների սպասումների կյանքի կոչման առաքելությունը: Դա հեշտ ուղի չէ, բայց ազատ և զարգացած Հայաստան կառուցելու այլ ճանապարհ չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում