Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Չկա տենց ճիշտ. Էդմոն Մարուքյանի պահանջը անհեթեթություն է

«Էդմոն Մարուքյանի դիմում-պահանջը մեծ հաշվով անհեթեթություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 2018-ին Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ հունիսի 22-ին գրությամբ դիմել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ «Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը»,- գրել էր Մարուքյանը։

Փաստացի «Լուսավոր Հայաստանը» պահանջում է, որ ԿԸՀ-ն իրենց վերադարձնի իրենց խմբակցությունից դուրս եկած, ներկայումս անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի մանդատը։

Իոաննիսյանի խոսքով՝ նախ ընթացակարգի առումով է սխալ, քանի որ մանդատների բաշխման որոշումը ԿԸՀ-ն կայացնում է ընտրություններից հետո։ Իսկ այդ որոշումն արդեն կայացված է։ «Բայց սա միակ խոչընդոտը չէ։ «Լուսավոր Հայաստանը» ասում է, որ իրենց պետք է այսքան տեղ հասներ, բայց իրենց խմբակցությունից մեկ հոգի՝ Արման Բաբաջանյանը, դուրս է եկել, և իրենք այդքան տեղ չունեն։ Բայց իրենց ասածն անտրամաբանական է, քանի որ եթե այդպիսի մեխանիզմ լինի, որ ֆրակցիայից դուրս գալու դիմաց ֆրակցիային լրացուցիչ մանդատ տան, ապա խորամանկ ֆրակցիաները կհայտարարեն, որ ֆորմալ առումով 5 հոգի, 7 հոգի, 10 հոգի դուրս է գալիս իրենց ֆրակցիայից, ու կգնան ԿԸՀ ու կպահանջեն իրենց 5-7-10 լրացուցիչ մանդատ։ Բայց հո այդպիսով չէ։ Իրենց պահանջը և՛ իրավակարգավորումներին է հակասում, և՛ տրամաբանությանը»,- ասաց Իոաննիսյանը։

Մեր դիտարկմանը՝ իսկ իրենց հիմնավորումը արժանահավատ չէ՞, որ իրականում դրանով խախտվում է Ընտրական օրենսգրքի պահանջը՝ խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայության վերաբերյալ, Իոաննիսյանը պատասխանեց. «Եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորը կամ նրանցից 10 հոգի անհամաձայն են կուսակցության հետ և քվեարկություններին կամ այլ կերպ իրենց աջակցությունն են հայտնում իշխանությանը, դա պատգամավորի իրավունքն է։ Դա չի ենթադրում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողվը պետք է այնքան մանդատ տա «Լուսավոր Հայաստանին», մինչև որ «Լուսավոր Հայաստանի» քաղաքական կուրսի հետ համաձայն պատգամավորների թիվը հասնի որոշակի չափի։ Կրկնում եմ՝ իրենց արածում ո՛չ տրամաբանություն կա, ո՛չ օրենք, ո՛չ օրենքի մեկնաբանություն։ Ես վստահ եմ, որ ԿԸՀ-ն մերժելու է այդ դիմումը»:

Իոաննիսյանը հավելեց, որ եթե նման բան լիներ, ապա ԲՀԿ-ն էլ արդեն դիմած կլիներ ԿԸՀ ու լուծած կլիներ իր մեկ պատգամավորի հարցը։ «Կներեք ձևակերպմանս համար, բայց չկա տենց ճիշտ»,- եզրափակեց Իոաննիսյանը։

Նշենք, որ Մարուքյանի այս դիմումի հետ կապված դեռևս որևէ առողջ մեկնաբանություն, կողմ արտահայտվող չի եղել։ Հակառակը՝ որքան ասես, հատկապես համացանցում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, օրինակ, անդրադառնալով Մարուքյանի առաջարկին, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է. «Եթե սա ճիշտ է, ապա առաջարկում եմ բոլորին հորդորեք ձևական դուրս գան խմբակցությունից, կմնաք միայն Դուք, միանգամից մի 15 մանդատ կստանաք: Եթե աշխատի, ԲՀԿ-ն էլ կարա անի, դե «Իմ քայլ»-ը էդ դեպքում չի լինի մեծամասնություն, ստիպված 87 հոգի դուրս կգան խմբակցությունից՝ լրացուցիչ 87 մանդատ կստանանք:

Մոտավոր հաշվարկով 261 պատգամավոր կլինենք էս սցենարով: 261 առաջին փուլով, հետո էլի դուրս կգան խմբակցությունից ու բնականաբար, Ձեր այս սցենարով, էլի պետք է համալրվեն»։

ԿԸՀ-ից «Առաջին լրատվական»-ին պատասխանեցին, որ Մարուքյանի դիմումը ստացել են հունիսի 22-ին։ Այս պահին դիմումը նիստերի օրակարգ ընդգրկված չէ։ Նիստ կհրավիրվի, կքննարկվի դիմումը, ու կայքում կհրապարակվի նաև տեղեկատվությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում