Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Մակրոնի զորակցությունը Փաշինյանին. ինչ է ակնկալում Փարիզը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի առիթը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարն է: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է նաև, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանին տրամադրել 50-60 միլիոն եվրո օգնություն, որը շատ կարևոր է տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:

Ֆրանսիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, և այդ հանգամանքը թերևս ապացուցվել է բազմաթիվ անգամներ: Մյուս կողմից, չնայած դրան, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ուղերձն այդուհանդերձ ունի քաղաքական կարևոր նշանակություն և նաև առաջացնում է հետաքրքիր հարցեր: Մասնավորապես, ինչո՞ւ հիմա, այս պահին, ինչո՞վ է պայմանավորված Ֆրանսիայի նախագահի բարեկամական ուղերձն ու աջակցությունը Նիկոլ Փաշինյանին: Այստեղ էական դեր ունի Հայաստանի ներքաղաքական բավականին հայտնի՞ վիճակը, որում շոշափվում են նաև արտաքին շահեր, և այդ համատեքստում դիտարկվում է ռուսական ազդեցության հարցը, թե՞ հարցը գտնվում է այլ տիրույթում, որտեղ իհարկե ևս տեղի են ունենում Հայաստանի համար բախտորոշ զարգացումներ: Մասնավորապես, խոսքը լիբիական հակամարտության մասին է, որտեղ, ինչպես հայտնի է, բախվել են Թուրքիան և Ռուսաստանը: Այստեղ սկսել է բավականին մեծ հետաքրքրություն ցուցաբերել Ֆրանսիան, որը Եվրոպայում դնում է Թուրքիային զսպելու կոշտ հարցադրում: Հետաքրքիր է, որ Փարիզը լիբիական թեմայով սկսել է երկխոսել Ռուսաստանի հետ:

Ահա այդ ֆոնին էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության ուղերձ է հղում Հայաստանի վարչապետին, որն, ի դեպ, չմեկնեց Մոսկվա ռազմական շքերթին մասնակցելու՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Մոսկվա մեկնելուց հրաժարվել էր նաև Էմանուել Մակրոնը:

Ինչ է ակնկալում Փարիզը Երևանից՝ զորակցության դիմաց: Բարեկամությունը՝ բարեկամություն, բայց քաղաքականությունն, ինչպես ասում են, ունի իհարկե իր կանոններն ու տրամաբանությունը: Արդյոք Ֆրանսիան ակնկալում է՝ Թուրքիայի վերաբերյալ Եվրոպայի առաջ արվող իր կոշտ հարցադրումների համատեքստում, որ Երևանն իր հերթին կարող է լումա՞ ունենալ այդ հարցում՝ հաշվի առնելով այն, որ հայկական հարցը Փարիզի արտաքին քաղաքական, ընդհանրապես համաշխարհային քաղաքական գործիքակազմում եղել է մշտապես և եղել է առաջնահերթությունների շարքում:

Ի դեպ, 2018 թվականի փետրվարին Մակրոնը ֆրանսահայ կազմակերպությունների ամենամյա ճաշկերույթի իր ելույթում, դիմելով Հայաստանին, նշել էր, որ եկել է աշխույժ գործելու ժամանակը: Արդյոք Ֆրանսիայի նախագահը այդ մասին հիշեցնո՞ւմ է Հայաստանի վարչապետին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում