Լուրեր
Անհասցե ելույթին տարօրինակ չէ՞, որ ԵՊՀ-ն արձագանքեց. Լուսինե Բադալյան
  • 15:20
  • 2020-06-30
  • Դիտումներ՝ *

Բացարձակ հակամարտություն չկա իմ և ԵՊՀ դասախոսների միջև: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Նախ, ես իմ խոսքը չեմ ուղղել ԵՊՀ դասախոսներին, կարող եք իմ ելույթը ևս մեկ անգամ դիտել: Շատ վերացական և ընդհանուր առմամբ բուհական համակարգին էր ուղղված իմ խոսքը: Ինձ համար շատ տարօրինակ էր, որ հենց ԵՊՀ դասախոսները որոշեցին գիտխորհրդի նիստ անել և քննարկել այդ հարցերը: Ես հրաշալի հասկանում են, որ եթե չլիներ ռեկտորի պաշտոնի համար մղվող պայքար և ռեկտորի թեկնածուները չունենային իրենց դրսևորելու հնարավորություն, այս ելույթին որևէ մեկը չէր անդրադառնա»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *