Ռուսաստանը կարող է վերսկսել ավիահաղորդակցությունը Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների հետ ավելի շուտ, քան այլ ուղղություններով: Այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարարության ղեկավար Եվգենի Դիտրիխը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դիտրիխի խոսքով, Ռոսավիացիան ԱՊՀ-ն համարում է «մերձավոր միջազգային», այդ իսկ պատճառով այդ ուղղություններով թռիչքների ավելի վաղ վերսկսումն ավելի հավանական է: Ներկայումս այդ առաջարկը քննարկվում է օպերատիվ շտաբում:
Մարտի 27-ից ռուսական կողմը դադարեցրել է կանոնավոր և չարտերային չվերթներն այլ երկրների հետ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: