Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Փոփոխություններ ակումբային ֆուտբոլում. «Բարսելոնան» նահանջել է, իսկ հայկական թիմերը…

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրից հետո 45 միավորով առաջատարը Գյումրիի «Շիրակն» է, որն իրական հնարավորություն ունի չեմպիոնի կոչումը նվաճելու։ Նույնքան միավոր ունի նաև գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը, սակայն, լրացուցիչ ցուցանիշներով զիջում է Գյումրիի թիմին։ Վերջին 3 տուրերում նույնքան միավոր վաստակելու դեպքում, անկախ այլ արդյունքներից, «Շիրակը» կմնա առաջին հորիզոնականում։

Հիշեցենք, որ 6 թիմեր՝ «Արարատ-Արմենիան», «Արարատը», «Շիրակը», «Լոռին», «Ալաշկերտն» ու «Նոան», առաջնության երկրորդ շրջանում վիճարկում են 2020 թվականի Հայաստանի չեմպիոնի կոչումը։ 7-10-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը պայքարելու են Բարձրագույն խմբում իրենց տեղը ապահովելու համար։ Հիշեցնենք, որ Երևանի համանուն թիմը հրաժարվել էր շարունակել ելույթները Բարձրագույն խմբում, ուստի 7-9-րդ տեղերում գտնվող «Փյունիկը», «Ուրարտուն» և «Գանձասար-Կապանը» մրցաշարային առումով ոչ այնքան կարևոր հանդիպումներ են անցկացնում միմյանց միջև։

Ինչևէ, Clubworldranking պարբերականի վարկածով՝ 2020 թվականի հունիսին աշխարհի 1000 լավագույն ակումբների շարքում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: «Արարատ-Արմենիան» եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում բավական հաջող ելույթների շնորհիվ անցյալ տարի հայտնվել էր վարկանիշային աղյուսակում: Երևանյան թիմն այս պահին 774-րդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան», առաջին անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆ և միայն 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»:

Դասակարգման աղյուսակում հայկական թիմերից ամենաբարձր դիրքում ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Փյունիկն» է, որը այս տարի ելույթ չի ունենա եվրագավաթների խաղարկությունում: Վերջինիս անցյալ տարի ևս հաջողվեց դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ՝ պայքարից դուրս թողնելով մակեդոնական «Շկուպիին» և չեխական «Յաբլոնեցին»: Հիշեցնենք, որ 2018 թվականին ևս «Փյունիկը» բավական հաջող ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկությունում: Մասնավորապես, երևանյան թիմը Եվրոպա լիգայի առաջին փուլում պայքարից դուրս թողեց Մակեդոնիայի «Վարդարին», իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլին»: Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» լարված պայքարում զիջեց Իսրայելի «Մաքաբիին»: Այս պահին «Փյունիկը» 468 միավորով 761-րդ հորիզոնականում է:

ՀՀ փոխչեմպիոնին 31 հորիզոնականով զիջում է գավաթակիր «Ալաշկերտը»: Վերջինս նախորդ տարի հաղթահարեց Եվրոպա լիգայի առաջին փուլի արգելքը՝ պայքարից դուրս թողնելով «Մակեդոնիային»: Երևանում մեր թիմը հաղթել էր 3:1, իսկ մրցակցի հարկի տակ՝ 3:0 հաշվով: Երկրորդ փուլում էլ երևանյան թիմը մոտ էր ռումինական հեղինակավոր «Ստյաուայի» արգելքը հաղթահարելուն: Սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվելուց հետո «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հաղթել էր 3:2 հաշվով: Ընդ որում, առաջին կեսից հետո հաղթում էինք 3:1 հաշվով, և թվում էր, թե «Ալաշկերտի» ֆուտբոլիստները նաև 4-րդ գնդակը կխփեն 10 ֆուտբոլիստներով մնացած մրցակցի դարպասը: Ընթացիկ առաջնության առաջատար Գյումրիի «Շիրակը» տեղ չի գտել լավագույն 1000 թիմերի շարքում։

Հարևան երկրներից Ադրբեջանը լավագույն 1000-ի մեջ ունի ընդամենը 2 ակումբ. «Ղարաբաղը» գտնվում է 597-րդ, «Նեֆթչին»՝ 672-րդ հորիզոնականում: Վրաստանը լավագույն 1000 ակումբների շարքում ունի 3 ներկայացուցիչ: Թբիլիսիի «Դինամոն» այս պահին 733-րդն է, իսկ «Չիխրուան»՝ 867-րդը: Եվրոպա լիգայի խաղարկության երրորդ փուլում «Արարատ-Արմենիային» զիջած Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոն» 845-րդն է: Թուրքիան վարկանիշային աղյուսակում ունի 38, իսկ Իրանը՝ 17 թիմ:

Ինչևէ, եվրոպական ֆուտբոլում առաջնությունների վերսկսումից հետո ուժեղագույն ֆուտբոլային ակումբների հաշվարկում երբեմնի առաջատար «Բարսելոնան» նահանջ է ապրել։ Այս պահին առաջին հորիզոնականում օրեր առաջ Անգլիայի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ նվաճած «Լիվերպուլն» է, որն ունի 14695միավոր։ Երկրորդ տեղում գտնվող բրազիլական «Ֆլամենգոն» ունի 13486 միավոր: Երրորդը «Բարսելոնան» է, իսկ արգենտինական «Ռիվեր Փլեյթը» 4-րդն է։ Լավագույն հնգյակը եզրափակում է բրազիլական մեկ այլ ակումբ՝ «Պալմեյրասը»։ 6-րդ հորիզոնականում Մյունխենի «Բավարիան» է, որին հաջորդում են Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը», «Մանչեսթեր Սիթին», բրազիլական «Գրեմիոն» և արգենտինական «Բոկա Խունիորսը»: Իտալական «Ռոման», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, վարկանիշային աղյուսակի 44-րդ հորիզոնականում է:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն 100 ակումբների շարքում ներկայացուցիչներ ունեն միայն Ռուսաստանը և Ուկրաինան: Մասնավորապես, Դոնեցկի «Շախտյորը» 55-րդն է, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 52-րդն է, «Կրասնոդարը»՝ 81-րդը, Մոսկվայի «Լոկոմոտիվը»՝ 90-րդը:

Clubworldranking-ը ակումբների միավորները հաշվարկելիս հաշվի է առնում վերջին 52 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները ըստ մրցաշարերի կարևորության: Ու քանի որ համավարակի պատճառով գրեթե բոլոր մրցաշարերը ընդհատվել էին, հաշվի են առնվել մարտին գրանցված արդյունքները։ Որոշակի վերապահումով կարող ենք ասել, որ հենց այս կետից են թիմերը շարունակելու ելույթները մրցաշարերի վերսկսումից հետո։

Clubworldranking-ը հաշվարկում է նաև մարզիչների վարկանիշը: Մասնավորապես, լավագույն 1000 մարզիչների շարքում տեղ են գտել 4 հայ մասնագետներ: Ֆրանսիական «Մոնպելյեի» հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը 188-րդն է: Ուկրաինական «Լվովի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն էլ, առաջին անգամ հայտնվելով լավագույն 1000 մարզիչների շարքում, 782-րդն է։ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 893-րդն է, իսկ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ 933-րդը: Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապառոսը վարկանիշային աղյուսակի 399-րդ հորիզոնականում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում