Thursday, 25 04 2024
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է

Մենք այդ վեճի հետ ի՞նչ կապ ունենք, ինչո՞ւ պետք է ռուսական այդ կեղտն ամեն օր նայենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրությունը, որը վերաբերում է խորհրդարանում քննարկվող մի նախագծի, ըստ որի՝ հայկական մուլտիպլեքսում պետք է միայն հայերեն լեզվով հաղորդումներ ու ֆիլմեր լինեն: Ինչո՞ւ է Մոսկվային այս հարցն այդքան մտահոգել:

– Ես կարդացել եմ այս հայտարարությունը: Իրենք փորձել են մաքսիմալ հավասարակշռված տեքստ գրել, մաքսիմալ անել այնպես, որ տպավորություն չլինի, թե մեր ներքին գործերին են խառնվում: Բայց, այո՛, կար դժգոհություն, նույնիսկ սպառնալիքի տարրեր կային, ասում են՝ ժամանակավորապես լուծեցինք հայկական վարորդական իրավունքով հայերի աշխատելու հարցը Ռուսաստանում, մենք նաև այլ հարցերում ենք հաշվի առնում համագործակցության հարցը, բայց եթե այսպես շարունակվի, այլ մոտեցում կունենանք: Իրենք, իմ կարծիքով, չէին կարող չարձագանքել, որովհետև սովոր են հետխորհրդային տարածքը դիտել որպես իրենց «վոտչինա», որպես մի տարածք, որտեղ ինչ ուզեն՝ կանեն: Իրենք չեն հաշտվել այն մտքի հետ, որ մենք անկախ երկրներ ենք: Այո՛, հարաբերությունները կարող են շատ լավ լինել, նաև իրենց բազային տեղ տանք, բայց իրենք դրանով չեն բավարարվում: Իրենք ուզում են, որ մեր երկիրն իրենց կալվածքը լինի, որ իրենք ինչ ուզեն՝ անեն: Օրինակ` Բալթյան երկրներում այդ նոր համակարգը վաղուց է ներդրված, Վրաստանում ևս իրենց հաղորդումներն առանց թարգմանության լինել չեն կարող: Իսկ Հայաստանի դեպքում իրենք չեն հանդուրժում, որովհետև գոնե մինչև հեղափոխությունը, բառի բուն իմաստով, ստրուկի հոգեբանության քաղաքականություն էր վարվում:

– Բայց նախկին իշխանության օրոք էլ, երբ, օրինակ, ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու մասին Կիսելյովն էր խոսում, ՀՀ իշխանությունները դիմադրեցին:

– Կներեք, դա նախկինների շնորհքը չէր: Դա մեր հասարակության դժգոհության արդյունքն էր: Ռուսաստանը շատ լավ հասկացավ, որ իր այդ ջանքերն արդյունք չեն տալու: Ես ողջունում եմ նոր իշխանությունների այս նախաձեռնությունը` քայլ առ քայլ մեր ինքնիշխանությունը կվերականգնենք: Բացի դրանից՝ կաբելային տարբերակով կարող են նայել, կամ ռուսերեն տիտրերով ու հայերեն թարգմանությամբ: Ինչո՞ւ պետք է ռուսական ալիքները ուղղակի հեռարձակվեն Հայաստանում: Դուք գիտեք, որ մենք 2-3 տարի է՝ մոնիթորինգ ենք անում, այդ թվում՝ ռուսական ալիքներն ենք ուսումնասիրում, քաղաքական ծրագրերը: Ինչո՞ւ պետք է ռուսական պրոպագանդան` ընդդեմ Ուկրաինայի ու Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածվի Հայաստանում: Թող իրենց պրոպագանդան իրենց երկրում տանեն, մենք դեմ չենք, բայց ինչո՞ւ մենք դա պետք է տարածենք:

– Կամ՝ եթե ավելի նեղ նայենք` հայաստանյան իշխանությունների դեմ հաղորդումներ` գովերգելով երկրորդ նախագահին:

– Այո՛, ինչ-որ չափով դա էլ: Ինչո՞ւ պետք է մեր քաղաքացին իմանա, թե իրենք ինչ ստեր են տարածում, թող իրենց մոտ տարածեն: Ի վերջո, այդ քաղաքականությունն ուժեղ ազդեցություն ունի մեր հասարակության վրա: Այստեղ շատ կասկածելի վերաբերմունք կա Վրաստանի ու Ուկրաինայի նկատմամբ, եկեք իրար չխաբենք: Չես հասցնում բերանդ բացել, զուգահեռ անցկացնել Վրաստանի ու Ուկրաինայի հետ, որ բերանդ փակում են: Նույն կորոնավիրուսը, մինչդեռ, ցույց տվեց, որ այդ երկրներում բավականին բարվոք վիճակ է: Միտքս այն է, որ ՀՀ քաղաքացիները պետք է օբյեկտիվ ինֆորմացիա ստանան առաջին հերթին հայկական ալիքներից ու, եթե ուզենան` ռուսական ալիքներ նայեն կամ CNN, բայց եթե ուզենան, ոչ թե իրենց դա հրամցնեն: Դուք գիտե՞ք, որ Ուկրաինայի դեմ այդ հաղորդումներն ամեն օր 4 ժամ են տևում`տարբեր ալիքներով: Հայ քաղաքացու ինչի՞ն է պետք ամեն օր այդ կեղտը լսել, մենք ի՞նչ կապ ունենք այդ վեճի հետ: Ուրեմն թող Ռուսաստանը ցավոտ չընդունի, Հայաստանում քայլ առ քայլ սուվերենությունը կվերականգնվի: Ռուսաստանը թող հարգի մեր լեզուն, մենք էլ իրենցը: Այստեղ մարդու իրավունքների խախտում չկա, սա ինքնիշխան երկիր է, որի պետական լեզուն հայերենն է: Ես հասկանում եմ` Ռուսաստանը սովոր է մեզ որպես կալվածք նայել, ուզում է նաև լեզվի հարցում իր ազդեցությունն ունենալ, բայց Հայաստանն ինքնիշխան պետություն է, ու մեր լեզուն հայերենն է:

Եթե ուզում են` թող փող ծախսեն, թարգմանություն անեն կամ կաբելայինով հեռարձակեն: Չեմ խոսում մյուս վտանգների մասին` ապակողմնորոշում մեր հասարակությանը: Ռուսաստանն աշխարհով մեկ ճանաչված է որպես երկիր, որը ֆեյք նյուզի առաջատարներից է: Եթե վաղն իրենք ուզենան, որ հայ ժողովրդից օտարվի Ղարաբաղը ու դա տարածեն իրենց ԶԼՄ-ներով: Ես պատասխան ունեմ տալու` հայ ազգի 50%-ը դուրս կգա Արցախի դեմ: Կատակ չեմ անում, այնպիսի ինֆորմացիա կտարածեն, որ հայ ժողովուրդն իրար դեմ դուրս կգա: Շատերը մոռացան, թե ինչ կատարվեց 1918-1920 թվականներին, բոլշևիկները ներսից քանդեցին 70 հազարանոց բանակը, թուրքերը հազիվհազ 10 հազարանոց բանակ հավաքեցին, իսկ մեր հզոր բանակը ռուսները իրենց ազդեցությամբ քանդեցին: Ո՞նց կարող էր լինել, որ Իջևանի այն ժամանակվա գլխավոր բոլշևիկը պահանջեր, որ Իջևանը փոխանցեն Ադրբեջանին: Հիմա էլ այդ ցանցերը կարող են այնպես օգտագործել, որ վաղն ուղիղ կեսը դուրս գա ու ասի` Արցախը մերը չէ: Մի կարծեք՝ դա չի կարող պատահել, մենք Ղարսն էլ պատերազմով չենք կորցրել, մենք կորցրինք այսպիսի ինֆորմացիաների ու լրտեսական ցանցերի պատճառով: Եվ ուրեմն`այս որոշումը շատ լավն է, հուսով եմ՝ «Իմ քայլը» կքվեարկի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում