Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

Աբրահամ Մանուկյանը մինչև կալանավորումը ցուցմունք չի տվել Ծառուկյանի դեմ․ ի՞նչ կլինի կալանավորումից հետո

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, նախօրեին բավարարեց ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

Դատարանը հիմնավոր է համարել Աբրահամ Մանուկյանի հնարավոր առնչությունը գործին և կալանավորումը համարել հիմնավոր։

Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գագիկ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար։

Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ բողոք են ներկայացնելու կալանքի որոշման դեմ, աշխատում է բողոքի վրա և չի կարող այլ բան ասել։

Նշենք, որ ԲՀԿ-ական քաղաքական շրջանակներից պնդում են, որ Աբրահամ Մանուկյանին կալանավորել են, որպեսզի ցուցմունք կորզեն Գագիկ Ծառուկյանի դեմ։

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ծառուկյանի հետ լրացուցիչ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել, նա լրացուցիչ չի հարցաքննվել ու չի առերեսվել Աբրահամ Մանուկյանի հետ։ «Աբրահամ Մանուկյանի ու մեր մեջ որևէ քննչական գործողություն չի եղել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ որևէ տեղեկություն չունի, թե Աբրահամ Մանուկյանը կալանավորվելուց հետո ինչ ցուցմունք է տվել, ցուցմունք տվել է առհասարակ Ծառուկյանի դեմ, թե ոչ։ «Ես նման տեղեկություն չունեմ ու չեմ կարող մեկնաբանել, բայց մինչ կալանավորումը Աբրահամ Մանուկյանը ոչ մի ցուցմունք չի տվել պարոն Ծառուկյանի դեմ։ Նա չէր կարող ցուցմունք տալ, որ գումար է վերցրել ընտրողներին բաժանելու համար այն պարզ պատճառով, որ այդ հանգամանքները իրականությանը չեն էլ համապատասխանում»,- ասաց պաշտպանը։

Մեր դիտարկմանը՝ վստա՞հ է, որ կալանավորումից հետո էլ Մանուկյանը նույնը կպնդի, Խաչատրյանն ասաց, որ որևէ բան չի բացառում, բայց ակնկալում է, որ բոլորը կտան միայն իրականությանը համապատասխանող ցուցմունքներ, ու, վերջիվերջո, օբյեկտիվ իրականությունը կպարզվի։

Ծառուկյանի պաշտպանը պնդեց, որ Ծառուկյանի տանն իրականացված բազմաթիվ խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թղթերը չեն ապացուցում, որ նա ինչ-որ մեկին գումար է տվել, որ դա որպես ընտրակաշառք բաժանվի։ «Գագիկ Ծառուկյանի տնից որևէ փաստաթուղթ չեն վերցրել, որը կարող է վկայել ընտրակաշառքի մասին։ Տնից վերցված բոլոր փաստաթղթերը վերաբերելի չեն այս քրեական գործին։ Հետագայում դուք էլ կհամոզվեք դրանում»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ Աբրահամ Մանուկյանի տանն իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերված փաստաթղթերը, որոնց իրենք հասանելիություն ունեն, ևս չեն վկայում այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքի հետ։

Անդրադառնալով գլխավոր դատախազության որոշմանը՝ բողոքարկելու Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը, Խաչատրյանը նշեց, որ, քանի որ գործը քաղաքական է, ապա միանշանակ չի կարող պնդել, թե Վերաքննիչ դատարանն ինչ որոշում կկայացնի, բայց եթե գործը դիտարկում ենք բացառապես իրավական դաշտում, ապա, նրա խոսքերով, Վերաքննիչ դատարանը նույնպես չի կարող փոփոխել Առաջին ատյանի որոշումը, քանի որ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող արարքի հետ կապված, ըստ փաստաբանի, նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումից հետո մասնագիտական շրջանակները պնդում էին, որ ամբողջ մեղքը դատախազությանն է, քանի որ դատախազությունը «փնթի» գործ է ուղարկել դատարան։

«Հնարավոր չէ երկու քսերոքսի հիման վրա մարդ կալանավորել՝ այն էլ մի հոդվածով, որի առավելագույն պատիժը 5 տարի է։ Մեղադրանք կարող էին առաջադրել Ծառուկյանին, այո՛, բայց կալանավորելը հնարավոր չէր այդ մեղադրանքով ու այդ ապացույցներով։ Հարց է առաջանում՝ ինչու Ազգային ժողով միջնորդություն բերվեց մի հոդվածով, որը միջին ծանրության է»,- նախօրեին մեզ հետ զրույցում հարց էր բարձրացրել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը նույն կարծիքին է։ Նրա խոսքերով էլ՝ Ծառուկյանի գործով միակ մեղավորությունը դատախազությանն էր։ «Գուցե ոչ իրավաբանները չհասկանան, բայց մեզ՝ իրավաբաններիս համար հասկանալի էր, որ ապացույցները բավարար չէին։ Ի վերջո, դատարանը որոշում կայացնելուց պետք է հիմնվի ապացույցների, փաստերի վրա, բայց պարզ չէ, թե դատախազությունը, քննչական մարմինները որևէ փաստ ներկայացրել են, որ Գագիկ Ծառուկյանը փախուստի կդիմի, կամ կխոչընդոտի քննությանը։ Եթե դատարանն այդ հիմքերը չի ունեցել, պարզապես դատարանը չէր կարող դատախազության՝ օդից կախված ցանկություններով մարդուն կալանավորեր»,- ասել էր Ղարագյոզյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում