Այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ՍԴ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Մամուլում նախկինների կողմից շահարկվում է հակասահմանադրական բառը, և դա ասում են բավականին մեծ տարիքի մարդիկ, որոնք առաջին անգամ են օգտագործում այդ բառը»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նա ընդգծեց, որ այս Սահմանադրությունը «Իմ քայլը» չի գրել, և ըստ Սահմանադրության` կան դրույթներ, որոնք հնարավոր է 2/3-ով փոխել. «Երևի ներողությո՞ւն պետք է խնդրենք, որ «Իմ քայլը» ստացել է 70 տոկոս, և այդ դրույթները փոխելու իրավունքը ժողովուրդը տվել է մեզ. այն, ինչ հիմա անում ենք: Մենք անում ենք այն, ինչ պետք է աներ նախորդ իշխանությունը, որը չարեց»:
Մանրամասները՝ տեսանյութում: