Այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ՍԴ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը` փոփոխվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը. «Առաջինը կատարվելու է կառավարության կողմից, երկրորդը` նախագահի, երրորդը` Դատավորների ընդհանուր ժողովի կողմից»:
Նրա խոսքով` լիազորությունները դադարեցրած ՍԴ անդամներին մակագրված գործերը կվերամակագրվեն, և կնշանակվեն նոր զեկուցողներ:
Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ նաև դատավորների կենսաթոշակի տրամադրման կարգին:
Մանրամասները՝ տեսանյութում: