Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հաստատվել է ռազմական ոլորտում օգտագործման համար, գրում է CanSino Biologics ընկերությունը:
COVID-19-ի դեմ ռեկոմբինանտ պատվաստանյութը ստեղծվել է CanSino Biologics ընկերության, Պեկինի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի և Ժողովրդական ազատագրական բանակի ռազմաբժշկական գիտությունների ակադեմիայի կողմից:
«Ընդհանուր կլինիկական արդյունքները ցույց են տալիս, որ Ad5-nCoV պատվաստանյութը SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունների զարգացումը կանխելու ներուժ ունի», – ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ կլինիկական հետազոտությունների առաջին և երկրորդ փուլերը հաջող են անցել, բայց զանգվածային օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան դեպարտամենտի թույլտվությունը: