Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Համացանցում ատելության խոսքը վտանգավոր միտում ունի․ կարող է հանգիստ տեղափոխվել իրականություն ու դառնալ ֆիզիկական հաշվեհարդար

Սոցիալական ցանցերում ատելության, բռնության խոսքի տարածման, վիրավորանքի ու հայհոյանքի հնչեցման վտանգավոր միտումներ են նկատվում, որը մի օր կարող է առցանց տիրույթից տեղափոխվել իրական կյանք։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ խոսելով բռնության ու սպառնալիքի կոչեր հնչեցնելու վերաբերյալ նախադեպային դարձած առաջին քրեական գործի մասին։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Facebook սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից բացառիկ ցինիզմով զուգորդված, բռնություն գործադրելու սպառնալիքով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 5-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Facebook սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատերը, ուղիղ եթերում, ինչպես նաև անհասցե սոցիալական բաց հարթակում, խոսելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի քանի դեպքերի մասին, դրանց մասնակիցների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, լկտի ու վիրավորական արտահայտություններ՝ ուղեկցված բռնություն գործադրելու սպառնալիքներով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

«Ատելության խոսքը մեծ տարածում ունի համացանցում ու մեծ ալիք է իրենից ներկայացնում՝ անընդհատ մեծանալով ու իր մեջ տարբեր խմբերի ներառելով։ Եթե առաջ դիտարկում էինք կոնկրետ իրավապաշտպանների նկատմամբ թիրախավորումները, ատելության խոսքի դրսևորումները, ապա այսօր համատարած կարող ենք տեսնել տարբեր թիրախավորված խմբեր։ Մենք տեսնում ենք թիրախավորման արդյունքում ընդհուպ մինչև սպառնալիքների հնչեցում։ Դա իսկապես բավական վտանգավոր տենդենց ունի։ Այն, ինչ տեղի է ունենում համացանցում, կարող է հանգիստ տեղափոխվել իրականություն ու դառնալ ֆիզիկական հաշվեհարդարներ ու բախումներ»,- մտահոգություն հայտնեց իրավապաշտպանը, ապա ավելացրեց՝ շատ կարևոր է այդ ատելության խոսքի տարածումը կանխել հենց համացանցում։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ողջունում է ատելության խոսքը, բռնության կոչերը կանխարգելելու դեմ ուղղված պայքարի այն քայլերը, որոնք ձեռնարկվում են։ Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ այդ գործում չափազանց կարևոր է հանրային խոսք հնչեցնողների դերակատարումը։ «Շատ կարևոր է պետական մարմիններում ներգրավված անձանց էթիկայի պահպանումը, հատկապես կառավարության, Ազգային ժողով, հանրային տարբեր ծառայություններ ներկայացնող անձանց, որոնք իրենց խոսքով կարող են օրինակ հանդիսանալ հասարակության համար։ Եթե իրենք չեն պահպանում էթիկայի նորմերը, ապա հասարակության ցանկացած շերտի ներկայացուցիչ իրեն իրավասու է համարում այդ օրինակով շարունակել ու թիրախավորել անձանց, ատելության, սպառնալիքի խոսք հնչեցնել, ինչը վատ երևույթ է»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանը դրական նախադեպ համարեց այս քրեական գործը, սակայն իր համար ավելի կարևոր է դատարանի վերջնական որոշումը, դատական ակտը։ «Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի լինեն նախադեպեր։ Գործը դեռ գտնվում է դատական քննության փուլում։ Շատ կարևոր է, թե ինչ դատական ակտ կկայացվի։ Ըստ այդմ՝ մենք կարող ենք ունենալ որոշակի նախադեպ, թե ինչպես են քննվում ատելության խոսքի ու բռնության կոչերի հետ կապված գործերը։ Վերջնական գնահատական չեմ կարող տալ, բայց, այո՛, որոշակի առաջընթաց կա։ Պատժողական քաղաքականությունն ինքնին մի մասն է ամբողջական քաղաքականության։ Մենք ունենք նաև կրթական գործառույթ։ Ինչպես կրթել հանրությանը, միմյանց նկատմամբ հարգանքի ու էթիկական նորմերի պահպանման տեսանկյունից։ Նման կրթական գործառույթ իրենց վրա կարող են վերցնել նաև այն անձինք, որոնք գտնվում են կառավարման ղեկին»,- մանրամասնեց Զարուհի Հովհաննիսյանը։

Խոսելով ատելության խոսքի դեմ պայքարի տարբեր երկրների փորձից, իրավապաշտպանը նշեց՝ անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ դիրքորոշում չի հայտնում, որովհետև խոսքի ազատության ու ատելության խոսքի սահմանը շատ նուրբ է։ «Դա շատ կապված է պետության, կառավարող ուժի մոտեցումների հետ, որովհետև օրենքը կարող է կիրառվել խտրական կերպով՝ ըստ նպատակահարմարության։ Այդ մոտեցումը շատ կարևոր է, որ լինի համատարած ու չխոչընդոտի խոսքի ազատությանը։ Այդ սահմանը շատ նուրբ է, ըստ այդմ՝ աշխարհում դեռևս փնտրվում են մեթոդներ ու հնարավորություններ, թե ինչպես կանխարգելել ատելության խոսքը՝ չվնասելով խոսքի ազատությունը»,- ամփոփեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում