Լուրեր
Կարող է առաջացնել խնդիր․ Հովհաննես Հովհաննիսյանը՝ անբավարար գնահատականային շեմի վերացման մասին
  • 09:30
  • 2020-06-30
  • Դիտումներ՝ *

Մենք վերջերս ԱԺ-ում քննարկել ենք հանրակրթության նոր չափորոշիչը, որից պետք է բխեն մնացած կարգավորումները, դրանք այն պահանջներն են, որ դրվում են հանրակրթության առջև և այն վերջարդյունքները, որին պետք է հասնի հանրակրթությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

«Դրանով պետք է պատասխան տանք, թե ինչպիսի քաղաքացի ենք ուզում ունենալ: Այդ համատեքստում պետք է դիտարկել նաև գնահատման նոր սանդղակի ներմուծումը, որի համաձջայն գնահատվելու է կոնկրետ արդյունքը: Այսինքն եթե երեխան ստանում է 1, 2 կամ 10, ապա ֆիքսվում է, որ նա ունի այդ գիտելիքները: Դա կարող է առաջացնել խնդիրներ հանրակթության մեջ՝ հաշվի առնելով տարիների ընթացքում ձևավորված մենթալիտետը թե սովորեցնողների, թե սովորողների»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *