Հարկային բեռի ավելացման հետ կապված քննադատությունները, ինչպես նաև հանրության դիմադրությունը նորմալ երևույթ է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով նրան, որ գույքահարկը առաջիկա տարիների ընթացքում կարող է ավելանալ միջինը 4 անգամ:
«Սակայն արդյունավետ քննադատությունը պետք է այս մեծ աղմուկի միջից հանել: Ես կարծում եմ, որ օրենսդրական կարգավորումները ճիշտ են, բավարար են, դրանք ոչ թե հրատապ էին, այլ հուցե նույնիսկ ուշացած: Գույքահարկի վերաբերյալ պետք է մի շրք կարևոր արձանագրումներ արվեն, օրինակ այն, որ գույքահարկը համայնքային բյուջէ է վճարվում, որը բազմապատիկ ավելով ծառայելու է այդ նույն գույքահարկ վճարողներին»: